Հունվարի 8-ին մեկնարկող զորակոչին ընդառաջ՝ հորդորում ենք զերծ մնալ ապօրինի գործողություններից.ՀՀ ՊՆ ՌՈ
ՀՀ ՊՆ-ից հայտնում են ձմեռային զորակոչի ընթացքի վերահսկման մասին:
«2024 թվականի հունվարի 8-ին մեկնարկող շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության ձմեռային զորակոչին ընդառաջ՝ ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանությունը զորակոչիկների ծնողներին, հարազատներին և ընկերներին հորդորում է զերծ մնալ ապօրինի գործողություններից, խուսափել ՊՆ հանրապետական հավաքակայանում անհարկի կուտակումներ ստեղծելուց, չթույլատրվող իրեր, այդ թվում՝ սմարթֆոն տիպի բջջային հեռախոսներ, զորակոչիկներին փոխանցելուց, ինչպես նաև զորակոչիկներին տեղափոխող շարասյուներն ուղեկցող իրավապահների աշխատանքը խոչընդոտելուց»,-ասվում է տարածված հաղորդագրության մեջ»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության պետն ազատվել է պաշտոնից
- ՊՆ պաշտոնյան զորակոչային և զորահավաքային համալրման ծառայություն դիմած 5 քաղաքացիներից պահանջել է 650 հազար դրամ կաշառք
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան