Հասարակություն 00:00 06/01/2024

Սուրբ Գայանե վանքում Ճրագալույցի Պատարագին մասնակցել է նաև Արցախի նախագահը

Հունվարի 5-ին մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնի առիթով, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Սուրբ Գայանե վանքում մատուցվել է Ճրագալույցի Սուրբ Պատարագ, որին մասնակցել են  Մայր Աթոռի միաբանները, Արցախի նախագահ տիար Սամվել Շահրամանյանը, ԱՀ պետական այրեր և ուխտավոր հայորդիներ։

Պատարագիչն էր Արցախի թեմի առաջնորդ և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արցախի հոգևոր մշակութային ժառանգության հարցերով գրասենյակի տնօրեն Գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։

Մայր Աթռոի տեղեկատվական համակարգի հաղորդմամբ, նախ կատարվել է  Երեկոյան ժամերգություն, այնուհետև ընթերցվել են սուրբգրային հատվածներ, որից հետո Մայր Աթոռի չորս միաբան սարկավագներ ընթերցել են Դանիելի մարգարեությունը:

Պատարագի սրբազան արարողության ընթացքում Վրթանես Սրբազանն իր քարոզում անդրադարձել է Քրիստոսի Սուրբ Ծննդյան խորհրդին՝ ի մասնավորի ընգծելով. «Հիսուս Քրիստոսի հրաշափառ Ծնունդը ոչ այլ ինչ էր, եթե ոչ վերստին հռչակումն աստվածային Եղիցի Լույս հրամանի: Աստված խոնարհվեց՝ վերականգնելու արարչության խաթարված ներդաշնակությունը և կանգնեցնելու մարդկության նորից դեպի քաոս գնացող վայրընթացը:

Հայ ժողովուրդը առաջիններից մեկն ընդառաջ գնաց աստվածային ճշմարիտ Լույսին, որովհետև իր ենթագիտակցական ոլորտում դեռևս կրում էր հիշողությունը և նշույլները նախաստեղծ լույսի: Ուստի Քրիստոսի բերած հոգևոր նորոգումը մենք անվանեցինք լուսավորություն, մեր ազգի առաքյալներին և պաշտոնական առաջին հայրապետին անվանեցինք լուսավորիչներ, իսկ մեզ էլ սկսեցինք համարել Լուսո Որդիներ»։

Սրբազան Հայրը հորդորել է հավատացյալներին հետադարձ հայացք գցել իրենց անցած տարիների վրա և փորձել լույս սփռել իրենց ներքին մտահոգությունների ու անորոշության խավարի վրա:

Իր քարոզում Վրթանես եպիսկոպոսն անդրադարձել է նաև Արցախի կորուստին։

«Տասնամյակներ շարունակ իր անկախության համար մաքառող Արցախը, պատմության մեջ առաջին անգամ ենթարկվեց ամբողջական հայաթափման։ Ադրբեջանի կողմից հատուկ նպատակով իրագործված իննամսյա շրջափակման և մարդասիրական ճգնաժամի հետևանքով հյուծված մեր ժողովուրդը հերոսական դիմադրություն ցույց տվեց նաև ռազմի դաշտում. ցավոք ուժերն անհավասար էին, իսկ Արցախը մենակ»,-նշել է պատարագիչ Սրբազանը՝ ցավն ի սիրտ արձանագրելով, որ այս տարի տասնյակ հազարավոր արցախցի հայորդիներ առաջին անգամ ամանօրյա և Սուրբ Ծննդյան տոները պիտի դիմավորեն իրենց փայփայած օջախներից հեռու։

Այս առնչությամբ Վրթանես Սրբազանը պատգամել է  հավատացյալներին սիրով ու ջերմությամբ պարուրել Արցախի քույրերին ու եղբայրներին, որ նրանք նորից սկսեն հավատալ իրենց լուսավոր գալիքին, իսկ արցախցիներին հորդորեց լցվել աստվածային հույսով և լավատեսությամբ, ապրել ու արարել Մայր Հայաստանում, որովհետև միայն այս ձևով կարող է արթուն մնալ և իրագործվել վերադարձի հույսը։

Սրբազան Հայրը նաև հանուն Արցախի հավատավոր ժողովրդի, իր որդիական սերն ու անկեղծ երախտագիտությունը հայտնել է Նորին Սրբությանը, ի հեճուկս բազմաթիվ դժվարությունների, անմնացորդ նվիրումով Արցախին և արցախահայությանը մշտապես աջակցելու համար։

Վերջում Վրթանես եպիսկոպոսը Սուրբ Ծննդյան լուսաբեր տոնի առիթով աղոթք է բարձրացրել առ Աստված հայոց երկրի և պետականության անսասանության, նահատակ քաջորդիների հոգիների խաղաղության, անհայտ կորած և գերյալ հայորդիների շուտափույթ վերադարձի, ինչպես նաև այս պահին սահմանը հսկող հայ զինվորների համար։

Սուրբ Պատարագի ավարտին՝ նախատոնակի ընթացքում, Ամենայն Հայոց Կաթողիկոսը բարձրացաել է Սուրբ Խորան և վառել Հիսուս Քրիստոսին խորհրդանշող մոմը, որի կենսատու լույսը բաշխվեց հավատացյալներին:

Այնուհետև Մայր Աթոռի միաբանությունը մեկտեղվել է Վեհարանում, ուր, Նորին Սրբություն Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, կատարվել է տարվա առաջին Տնօրհնեքը:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

09:06
«Ժողովուրդ». Հայաստանը «Էյր Արաբիային» վստահեցրեց և «գցեց»
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Էյր Արաբիա»-ն փորձեց համագործակցել Հայաստանի հեղափոխական Կառավարության հետ....
Աղբյուր` Panorama.am
09:04
«Հրապարակ». Հայկ Սարգսյանը հանրային վայրերում տեսախցիկներ տեղադրելու մեկ այլ նախագիծ է բերել
«Հրապարակ» թերթը գրում է. ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը հանրային վայրերում տեսախցիկներ տեղադրելու աղմկահարույց նախագծի...
Աղբյուր` Panorama.am
09:03
«Ժողովուրդ». ՔՊ-ականները լծվել են Գյումրու արտահերթ ընտրություններում հաղթանակ ապահովելու գործին
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՔՊ-ականները լծվել են Գյումրու արտահերթ ընտրություններում հաղթանակ ապահովելու գործին:...
Աղբյուր` Panorama.am
09:02
«Հրապարակ». Շուտով հոսանքի նոր թանկացման հարցն են քննարկելու
«Հրապարակ» թերթը գրում է. «Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում տևական ժամանակ վստահ են եղել, որ շուտով...
Աղբյուր` Panorama.am
09:00
«Փաստ». Չալաբյանի «գործն» ամբողջությամբ քաղաքական ենթատեքստ ունի
«Փաստ» թերթը գրում է. «Նախօրեին Հանրային հեռուստաընկերության եթերում տեղի ունեցավ «Հայ-ադրբեջանական խաղաղության...
Աղբյուր` Panorama.am
08:59
«Ժողովուրդ». ՀՀ արդարադատության նախարարության ենթակայության տակ գտնվող 3 կարևոր կառույց այս պահին առանց ղեկավարի է
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ արդարադատության նախարարության ենթակայության տակ գտնվող 3 կարևոր կառույց այս պահին առանց...
Աղբյուր` Panorama.am
08:55
«Հրապարակ». Իշխող կուսակցությունում փորձում են ցույց տալ, թե թիմում բոլորը հաշտ են
«Հրապարակ» թերթը գրում է. «Թեպետ իշխող կուսակցությունում փորձում են ցույց տալ, թե թիմում բացարձակ համերաշխ և միասնական...
Աղբյուր` Panorama.am
08:54
«Փաստ». Մի կողմից՝ 10 օր կրճատում ես, մյուս կողմից՝ ծայրահեղական բռնկումներ ունենում
«Փաստ» թերթը գրում է. « Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը «ՀՀ Աշխատանքային օրենսգրքում»...
Աղբյուր` Panorama.am
08:50
«Փաստ». Առաջարկվում է 1 ժամով կրճատել աշխատաժամանակի տևողությունը
«Փաստ» թերթը գրում է. « Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը «ՀՀ Աշխատանքային օրենսգրքում»...
Աղբյուր` Panorama.am
08:47
«Ժողովուրդ». Քննարկվելու են համայնքի 2025 թվականի բյուջեն և զարգացման ծրագիրը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այսօր Երևանի ավագանին կավարտի աշխատանքը: Տարեվերջյան այսօրվա նիստում քննարկվելու են...
Աղբյուր` Panorama.am
08:44
«Հրապարակը» տարեվերջին դատական ատյաններում մի քանի հաջողություն է գրանցել. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. ««Հրապարակը» տարեվերջին դատական ատյաններում մի քանի հաջողություն է գրանցել: Դրանցից...
Աղբյուր` Panorama.am
08:42
Դեկտեմբերի 24-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
08:18
Ս. Ստեփանոս Նախավկայի և առաջին մարտիրոսի հիշատակության օրն է
Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Ս. Ստեփանոս Նախավկայի և առաջին մարտիրոսի հիշատակության օրը։  Ս. Ստեփանոսն Ընդհանրական Եկեղեցու...
Աղբյուր` Panorama.am
23:33
2010 թ.-ին կրկին հաստատվեց, որ Ղարաբաղի վերջնական կարգավիճակը պետք է որոշվի իրավական պարտադիր ուժ ունեցող Ղարաբաղի ժողովրդի կամքի արտահայտմամբ. Արտակ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է. «2010թ. դեկտեմբերի 1-ին, Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում գումարված ԵԱՀԿ գագաթաժողովի բացման...
Աղբյուր` Panorama.am
23:20
Նիկոլ Փաշինյանի հետ բանավեճի գնացած միակ նախագահը եղել է Իլհամ Ալիևը. Էդգար Ղազարյան
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը գրում է. «Նիկոլ Փաշինյանի հետ բանավեճի գնացած միակ նախագահը եղել է Իլհամ Ալիևը, ով...
Աղբյուր` Panorama.am
23:13
Նա մի ողջ հասարակություն փորձում է ներքաշել իր հակապետական և հակաազգային թեզերի մեջ. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է  «Նիկոլին իրականում ոչինչ պետք չէ համոզել կամ ապացուցել։ Նա մի ողջ հասարակություն փորձում է...
Աղբյուր` Panorama.am
23:00
Գլխներիս պատիժ չբերեինք, որ հետո ստիպված լինեինք մարսել ոճիրը. Տարոն Սիմոնյան
«Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Տարոն Սիմոնյանը գրում է. «Մի զարմացեք, երբ հանցագործություն կատարած անձինք (և...
Աղբյուր` Panorama.am
22:52
Չափազանց օգտակար կլինի, որ Փաշինյանը բանավիճի Փաշինյանի հետ. Լևոն Տեր-Պետրոյանի մամուլի խոսնակի արձագանքը Փաշինյանին
Մեր պետության ու հասարակության համար չափազանց օգտակար կլինի, որ Փաշինյանը բանավիճի Փաշինյանի հետ, գրել է Առաջին նախագահի մամուլի խոսնակ ...
Աղբյուր` Panorama.am
22:38
Մայր Տաճար էր բերվել հանուն Քրիստոսի առաջին նահատակի մասունքակիր աջը. Մայր Աթոռ
Մայր Աթոռից հայտնում են, որ տեղի է ունեցել դպրության, ուրարակրության և կիսասարկավագության աստիճանների տվչություն։ «Դեկտեմբերի 23-ին՝...
Աղբյուր` Panorama.am
22:26
Տիկտոկյան կոմիկ պերսոնաժների հետ ոչ ոք լուրջ թեմաներ, իհարկե, չի քննարկի. Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքը Փաշինյանի՝ բանավեճի հրավերին
ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանի պատասխանը Նիկոլ Փաշինյանի՝ բանավեճի հրավերին: «Նախագահ Քոչարյանը վաղուց չի...
Աղբյուր` Panorama.am
22:06
Եթե նա շատ է ուզում բանավիճել, ապա խորհուրդ ենք տալիս բանավիճել համանախագահ երկրների նախագահների հետ.Սերժ Սարգսյանի գրասենյակի պատասխանը Փաշինյանին
Արցախը Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս ճանաչելու մասին հայտարարության հեղինակ Նիկոլ Փաշինյանը պնդել է, թե 1994 թվականից ի վեր...
Աղբյուր` Panorama.am
21:48
Շրջանառությունից հանվել է տնտեսվարող սուբյեկտների կողմից իրենց տարածքները տեսահսկման համակարգերով ապահովելու օրենսդրական փաթեթը
ՀՀ ՆԳՆ-ից հայտնում են, որ շրջանառությունից հանվել է հանրային անվտանգության ապահովման շրջանակում տնտեսվարող սուբյեկտների կողմից իրենց տարածքները...
Աղբյուր` Panorama.am
21:30
Խոշոր ավտովթարի ժամանակ բախվել են «BMW»-ն ու «Volkswagen»-ը, վերջինը հայտնվել է մայթին
Նախորդ օրը՝ եկտեմբերի 22-ին, ժամը 12։10-ի սահմաններում Ահարոնյան և Դրոյի փողոցների խաչմերուկում բախվել են «BMW» և...
Աղբյուր` Panorama.am
21:12
Իրանի խորհրդարանը վավերացրել է Իրանի և ԵԱՏՄ-ի միջև Ազատ առևտրի գոտու համաձայնագիրը
Իրանի խորհրդարանի պատգամավորները լիագումար նիստում քննարկել են տնտեսական հանձնաժողովի զեկույցը՝ Իրանի Իսլամական Հանրապետության և Եվրասիական...
Աղբյուր` Panorama.am
20:54
Թբիլիսիի քաղաքապետարանը Meta-ի գովազդի համար մոտ 25 հազար դոլար կծախսի
Թբիլիսիի քաղաքապետարանը Meta ընկերության Instagram և Facebook սոցիալական ցանցերում գովազդի (Boost) համար 2025 թվականին 70 հազար լարի (մոտ 25...
Աղբյուր` Panorama.am
20:41
Փաշինյանը ստելով՝ փորձում է ինքն իրեն արդացնել Արցախ կորստի և զոհերի համար․ Լևոն Քոչարյան
 «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանn, անդրադառնալով վարչապետ Փաշինյանի այն հայտարարությանը, թե «1994...
Աղբյուր` Panorama.am
20:22
Ի՞նչ բանավեճ քաոսի լեզվով խոսող, առողջ տրամաբանությունը մերժող և միտքը կեղծիքի վրա կառուցող մարդու հետ․ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է.  «Ինքդ էլ լավ գիտես, որ նախորդ նախագահներից ոչ ոք չի գալու քեզ հետ բանավեճի, դրա համար էլ...
Աղբյուր` Panorama.am
20:10
Անդրեն ու կինը՝ Անին բաժանվե՞լ են․ Երգչի կինը հեռացրել է բոլոր լուսանկարները
Starnews-ը գրում է․ «Օրեր առաջ ԱՄՆ-ում՝ Dolby թատրոնում տեղի ունեցավ «Armenian music Video Awards» հեղինակավոր...
Աղբյուր` Panorama.am
20:00
Գերասիմ Վարդանյանը կշարունակի մնալ ազատության մեջ․ փաստաբան
Փաստաբան Սերգեյ Հարությունյանը տեղեկացնում է․ «ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն այսօր մերժեց ՀՀ գլխավոր դատախազության հատուկ վերանայման...
Աղբյուր` Panorama.am
19:36
Բա դու ո՞ւմ ետևում ես թաքնվում`ոստիկանության զորքի՞, թե՞ զրահապատ շքախմբի․ քաղաքացիները պատասխանում են Փաշինյանին
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Լավ է, որ նախկին նախագահները իրենց ներկայացուցիչների միջոցով արձագանքել են ԼՂ բանակցային...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան
12:25 21/12/2024

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}