Ասում են, մոռացե՛ք ծնողի գոյության մասին և սպանե՛ք ձեր մեջ նրա հետ միավորվելու վերջին հույսը.Գեղամ Ստեփանյան
Արցախի Հանրապետության ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը գրում է.
««Իրատես եղե՛ք» սառը ուտեստով կերակրում են ընդամենն ամիսներ առաջ որբացածին, որի ծնողը չի մեռել, այլ նրան բռնությամբ զրկել են ծնողից:
Իրատես եղե՛ք, ասում են, մոռացե՛ք ծնողի գոյության մասին և սպանե՛ք ձեր մեջ նրա հետ միավորվելու վերջին հույսը:
Իրավունք և արժեքներ կարևոր չեն, ասում են, կարևորը՝ իրատես եղեք…
Ու, հա, քիչ սգացե՛ք, հանկարծ ձեր սուգը նոր սուգ կբերի, ասում են…»:
Հարակից հրապարակումներ`
- Որոշակի առումով արցախցիների նկատմամբ խտրականություն առկա է կրթական հաստատություններում. Գեղամ Ստեփանյան
- «Այո, մարդիկ կարող են այդքան կեղծավոր լինել».Գեղամ Ստեփանյանը՝ Եվրահանձնաժողովի ղեկավարի մասին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին