Կրակոցներ Երևանում
Հունվարի 6-ին, կրակոցներ են հնչել Երևանում: ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Քաջազնունու փողոցի 6 հասցեում գործող օֆիսներից մեկում կրակոցներ են հնչել: Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը:
Տեղում ոստիկանները կրակոցներ արձակելու և խուլիգանություն կատարելու կասկածանքով պարեկների հետ բերման են ենթարկել ու ոստիկանույթան Կենտրոնական բաժին են տեղափոխել մի քանի քաղաքացիների:
Բերման ենթարկվածների մեջ է Երևանի բնակիչ 44-ամյա Արման Մարտիրոսյանը, ով կասկածվում է իր մոտ եղած ատրճանակից մի քանի անգամ օդ կրակոցներ արձակելու մեջ: Բերման են ենթարկվել նաև Երևանի բնակիչներ 18-ամյա Վահան Մ-ն, ով Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Արման Մ.-ի որդին է, Երևանի բնակիչ 22-ամյա Երվանդ Ն.-ն, Երևանի բնակիչ 35-ամյա Ընծա Դ.-ն, Երևանի բնակիչ 46-ամյա Արտաշես Ն.-ն, և ոստիկանության Կենտրոնական բաժին են ներկայացվել Շիրակի մարզի բնակիչներ՝ 27-ամյա Զոյա Հ.-ն և Երևանի բնակիչ 30-ամյա Սեդա Օ.-ն, վերջիններս ոստիկանության Կենտրոնական բաժնից ներկայացվել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների 1-ին քննչական բաժին:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են՝ արդյո՞ք Ա. Մարտիրոսյանը կրակոցներ արձակել է այն զենքից, որը նրան պարգևատրել է Արցախի Հանրապետության նախկին նախագահ, այժմ Բաքվի մեկուսարանում գտնվող Արայիկ Հարությունյանը:
Հարակից հրապարակումներ`
- Նոր բացահայտումներ «Էրեբունի ամրոց» գարեջրատան մոտ տեղի ունեցած կրակոցների դեպքից
- Ծեծի էր ենթարկել կնոջը, այնուհետև կրակոցներ արձակել աներոջ մեքենայի ուղղությամբ
- Մահվան ելքով դժբախտ պատահար Ստեփանակերտում
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները