Ողբերգական դեպք՝ երիտասարդը ժայռի վրա լուսանկարվելիս վայր է ընկել և տեղում մահացել
Երեկ՝ հունվարի 6-ին, ողբերգական դեպք է տեղի ուենցել Տավուշի մարզում։ Ժամը 17։45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Տավուշի մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ ստացվել, որ Ենոքավան բնակավայրի «Խաչի - Դոշ» կոչվող տարածքում քաղաքացի է ընկել և հնարավոր է՝ նա մահացել է։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
Փրկարարները և ոստիկանները դեպքի վայրում հայտնաբերել են ՌԴ քաղաքացի 28-ամյա Նորայր Աղաբեկյանի դին, ապա պատգարակով, մեծ դժվարությամբ, ոլորանապտույտ ու անանցանելի ճանապարհով մոտ 2 ժամ դին տեղափոխել և մոտեցրել են դիատարին։
Գ․ Շամշյանի տեղեկույթուններով մահացածի 20-ամյա ազգականը ոստիկաններին և քննիչներին հայտնել է, որ Ն․ Աղաբեկյանը «Խաչի-դոշ» կոչվող տարածքում գտնվող ժայռի վրա լուսանկարվելու ընթացքում վայր է ընկել, ինչն էլ դարձել է մահվան պատճառ։
Հարակից հրապարակումներ`
- Ողբերգական դեպք՝ Լոռու մարզում․ Ուժեղ քամուց ծառի ճյուղը պոկվել և ընկել է տղամարդու վրա
- Ութերորդ դասարանցի աղջիկն ընկել է լքված շենքի հինգերորդ հարկից
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան