Պուտինին Նյու Յորքից վերադարձրել են Ռուսաստանին պատկանող սրբապատկերը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սուրբ Ծննդյան արարողությունից հետո ասել է, որ Նյու Յորքից վերադարձել է նահատակ Էլիզաբեթ Ռոմանովայի սրբապատկերը՝ նրա մասունքների մասնիկով։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն։
Պետության ղեկավարի խոսքով՝ արքայադստեր մասունքներով սրբապատկերն իրեն նվիրել է Նյու Յորքի արտասախմանյան եկեղեցու առաջնորդը։
«Ես նրան բերեցի այստեղ, դրեցի տանը և անմիջապես չհասկացա, որ նա վերադարձել է իր տուն: Սա նրա տունն է, նա այստեղ է ապրել»,-նշել է նա։
Պուտինը պարզաբանել է, որ սրբապատկերն այս ամբողջ ընթացքում եղել է Նովո-Օգարևոյի իր նստավայրում, սակայն ավելի ուշ այն տեղափոխել է մերձմոսկովյան նախագահի նստավայրի տարածքում գտնվող եկեղեցի։
«Եվ այս եկեղեցին նրանց հարազատ եկեղեցին էր»,-եզրափակել է Պուտինը:
Հարակից հրապարակումներ`
- Պուտինը մեդալներ է շնորհել մի շարք ռուսաստանաբնակ հայերի
- Մոսկվայի հայկական եկեղեցու սրբապատկերները մաքրվում են մասնագետների կողմից
- Ստեփանակերտի Մայր տաճարում օծվել է կենտրոնական խորանի Աստվածամոր պատկերով նոր սրբապատկերը