Սուրբ Ծննդյան ընթրիք Արցախից բռնի տեղահանված և Մասիսում ապաստանած ընտանիքների համար
Մասյացոտնի թեմի առաջնորդ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանի օրհնությամբ հունվարի 6-ին` Սուրբ Ծննդյան տոնի առիթով կազմակերպվել է տոնին նվիրված ընթրիք՝ Արցախից բռնի տեղահանված և Մասիս քաղաքի համայնքային շինություններում ապաստանած ընտանիքների համար (շուրջ 100 հոգի)։
Սուրբ Ծննդյան խորհրդին նվիրված ավանդական ուտեստները պատրաստվել էին արցախցի ընտանիքների կողմից՝ արցախյան սովորություններին համահունչ։
Տոնական ընթրիքը բացվել է առաջնորդ Սրբազան Հոր աղոթքով, ապա Մասիսի Սուրբ Թադեոս եկեղեցու հոգևորականները ընթրիքի մասնակիցներին փոխանցել են Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան Ավետիսը՝ մաղթելով Տիրոջ զորակցությունն ու պահպանությունը։
Հոգևոր հայրերը հորդորել են որպես քրիստոնյաներ ամուր մնալ հավատքի մեջ՝ պահպանելով հույսը ու Արցախ վերադարձի տեսիլքը։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան