Կյանքից հեռացել է դրամատուրգ, բեմադրիչ Ռուբեն Մարուխյանը
Մահացել է դրամատուրգ, բեմադրիչ Ռուբեն Մարուխյանը։ Լուրը հայտնում են Հայաստանի թատերական գործիչների միությունից։
Ռուբեն Մարուխյանը ծնվել է 1934 թվականին։ Ռուբեն Մարուխյանի պիեսները բեմադրվել են Հայաստանի պետական թատրոններում, ռադիո և հեռուստաթատրոններում, արտերկրում։ Հեղինակ է չորս տասնյակից ավելի բեմադրությունների։ Մամուլում հանդես է եկել բազմաթիվ հոդվածներով։ Հեղինակ է ավելի քան 25 գրքի։ Մարուխյանի ստեղծագործությունները թարգմանվել ու տպագրվել են ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, իտալերեն, լեհերեն, գերմաներեն։
Հեղինակել է «Ամենալավ տունը», «Իսկական ընկեր», «Խոսող ձուկը», «Ծաղրածու», «Չիկարելիի արկածները», «Մկնիկը» և այլ պիեսներ, մի շարք հեքիաթներ, ժողովածուներ, վիպակներ։ 2020-2021 թվականների տպագրվել է Կալիֆորնիայի հայ գրողների միության «Ժամանակակից դրամատուրգիա» ժողովածուի երկրորդ և չորրորդ հատորներում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան