Ադրբեջանը «պատերազմում» է Արցախի խաչքարերի դեմ
Արցախում իրականացված ցեղասպանական գործողություններից, էթնիկ զտումներից` տարածքը բնիկ հայերից մաքրելուց հետո, Ադրբեջանը պատերազմ է հայտարարել հայկական արժեքներին։ Այս մասին գրում է Արցախի Հանրապետության Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայության ֆեյսբուքյան էջը։
«Ադրբեջանցիները այս անգամ ավերել են Մարտակերտ քաղաքի Դանիել Վարուժանի փողոցում գտնվող Հարութ Բաբայանի և Գարիկ Մնացականյանի հիշատակն հավերժացնող խաչքար - հուշաղբյուրը։ Այն կանգնեցվել էր 2021 թվականի հոկտեմբերին Հարութ Բաբայանի հոր՝ Ռաշիդ Բաբայանի մտահղացմամբ ու անձնական միջոցներով»,- ահազանգում են Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայությունից։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանի կողմից օկուպացված Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին
- Շուշիի ճանապարհին ադրբեջանական մեքենա է շրջվել
- Ադրբեջանական քարոզչամեքենայի նոր թեզը. monumentwatch.org
- Ադրբեջանցիները Շուշիի ևս մեկ գերեզմանատուն են վնասել
- Ադրբեջանցիները ճանապարհ են կառուցում Շուշիի պատմական գերեզմանատան միջով․ Caucasus Heritage Watch
- Ադրբեջանը տապալել է Ստեփանակերտի խաչը. monumentwatch.org
- Գանձասարի բռնայուրացումն սկսված է. monumentwatch.org
- Ադրբեջանցիներն ավերել են Հադրութի Ուխտաձոր գյուղի՝ Արցախյան ազատամարտին նվիրված հուշարձանը և խաչքարը. monumentwatch.org
- «Տուղ» պետական արգելոց ստեղծելու Ալիևի հրամանը ազդարարում է հայկական մշակութային ժառանգության այլափոխումների և ավերումների նոր շրջանը. monumentwatch.org