Հունվարի 7-ը ննջեցյալների հիշատակության օր է. Էդուարդ Շարմազանով
ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը գրում է.
«Հունվարի 7-ը ննջեցյալների հիշատակության օր է՝ Մեռելոց։
Սա այն օրն է, երբ պետք է ոգեկոչել ազգի մեծ նահատակներին՝ նրանց, ովքեր ամենաթանկը՝ իրենց կյանքն են մարտիրոսել վասն հավատո և վասն հայրենյաց:
Մեր օրերում բարոյալքման ախտը լուրջ սպառնալիք է ազգային-ավանդական-քրիստոնեական արժեհամակարգի գոյությանը:
Այսօր հետևողականորեն և ծրագրված փորձ է արվում ջարդել հայ ժողովրդի գոյության հոգևոր-մշակութային ողնաշարը՝ հեղինակազրկելով ազգային կառույցները, նվաստացնելով պատմական հերոսական իրադարձությունները և ջնջելով ազգային ինստիտուցիոնալ հիշողությունը:
Սրանք Արցախն են հխնձնել ու հայաթափել,հանձնել, իսկ հիմա էլ զբաղված են Հայաստանի ադրբեջանացմամբ։
Դժվար ու ողբերգական ժամանակներ ենք ապրում:
Բայց սա էլ կանցնի, համոզված եմ:
Մամոնան ու թրքասիրությունը դատապարտված են,երբ նժարի վրա հավիտենականն է՝ Աստված և հայրենիք:
Լույս շիրիմներիդ և խաղաղություն հոգիներիդ, տղերք»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան