Թուրքիան ակնկալում է մինչև 2029-ը իրականացնել «Զանգեզուրի միջանցքի» նախագիծը
Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն կրկին խոսել է «Զանգեզուրի միջանցքի» մասին՝ նշելով, որ դրա իրականացումից Թուրքիան կոնկրետ ակնկալիքներ ունի՝ ուղիղ հաղորդակցություն թյուրքական աշխարհի երկրների հետ։ Լուրը հայտնում է «Այսօր»-ը:
«Թուրք պաշտոնյան Tvnet-ին տված հարցազրույցում «Զանգեզուրի միջանցքի» իրականացման կոնկրետ ժամկետ է նույնիսկ նշել՝ 2028 թվական՝ ասելով, թե հենց այդ ժամանակ «նախագիծն ավարտին կհասցվի»։
«Վերջին ժամանակներս Հայաստանից` Նիկոլ Փաշինյանից դրական ազդակներ են հնչել նախագծի վերաբերյալ։ Երթուղու 43 կիլոմետրանոց հատվածն անցնում է Հայաստանի տարածքով, նրանք իրենց հերթին պետք է ավարտին հասցնեն պլանավորման և տենդերների հետ կապված գործընթացները»,- ասել է Ուրալօղլուն։
Նա հավելել է, որ Թուրքիան Իրանի հետ էլ է բանակցում նախագծի շուրջ։
«Թուրքիան շարունակում է իր տարածքով անցնող 224 կիլոմետրանոց հատվածում համապատասխան ենթակառուցվածքների ստեղծման աշխատանքները, գործընթավը նախատեսվում է ավարտին հասցնել առաջիկա 5 տարիներին։ Այսպիսով, «Զանգեզուրի միջանցքը» ամբողջությամբ կարող է կյանքի կոչվել մինչև 2028 թվականը»,- ասել է Ուրալօղլուն»,-ասվում է լուրում։
ՀՀ իշխանության բարձրաստիճան պաշտոնյաները բազմիցս հայտարարել են, որ Տարածաշրջանային հաղորդակցության ուղիները կարող են բացվել և գործել միայն պետությունների իրավասությունների և օրենսդրության սահմաններում:
Հարակից հրապարակումներ`
- Պատգամավոր. Թուրքական բառապաշարում «Զանգեզուրի միջանցք» ձևակերպումը կրկին ակտիվացվել է
- Բաքվում Իրանի դեսպան. Զանգեզուրի միջանցքի նման նարատիվները չեն իրականացվելու
- Այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» տարածաշրջանում նոր ճգնաժամի կհանգեցնի․ Իրանի ԱԽ քարտուղար
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան