Շառլ Միշելը կարող է վաղաժամ հեռանալ Եվրոպական խորհրդի նախագահի պաշտոնից
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը մտադիր է մասնակցել Եվրախորհրդարանի ընտրություններին, նա կարող է թողնել իր պաշտոնը հուլիսի կեսերին։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ մասին նա հայտարարել է շաբաթ օրը։
«Եվրոպական ընտրություններում ես հանդես կգամ Բարեփոխումների շարժում կուսակցությունից: Ես մտադիր եմ երդում տալ որպես Եվրախորհրդարանի անդամ»,-Միշելի խոսքերն է մեջբերում Sudinfo պորտալը։
Եվրոպական խորհրդի նախագահի պաշտոնում Շառլ Միշելի լիազորությունները ավարտվում են 2024 թվականի նոյեմբերին, իսկ ընտրությունները տեղի կունենան հուլիսին։ Ինչպես կնկատոլ Է քաղաքական գործիչը, «երկու պաշտոն միաժամանակ զբաղեցնել հնարավոր չէ»։
«Սա նշանակում է, որ ես կկատարեմ Եվրոպական խորհրդի նախագահի իմ պարտականությունները մինչև հուլիսի 16-ի Եվրախորհրդարանի անդամի պաշտոնավարման արարողությունը», -պարզաբանել է նա։
Մինչ այդ Եվրախորհուրդը պետք է որոշի, թե ով կփոխարինի Շառլ Միշելին և երբ կստանձնի իր պաշտոնը։
Հարակից հրապարակումներ`
- ԶԼՄ. Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը կառաջադրվի Եվրախորհրդարանի ընտրություններին
- Ի՞նչ է այս ամենի մասին ասելու Միշելին, Շոլցին ու Մակրոնին Փաշինյանը