Այն, ինչ տեղի է ունենում դատարանի ու մեղադրողի կողմից, օրենքի հետ կապ չունի. Գագիկ Խաչատրյանի պաշտպան
«Այն ամենը, ինչ տեղի է ունենում դատարանի ու մեղադրողի կողմից, օրենքի հետո որևէ կապ չունի»,- Երևանի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Արթուր Մկրտչյանի գլխավորությամբ, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի գործով դատական նիստից հետո լրագրողներին ասաց պաշտպան Երեմ Սարգսյանը։
Նա հիշեցրեց, որ արդեն մի քանի տարի միջնորդում են՝ Գ.Խաչատրյանը վիրահատության կարիք ունի, թույլ տվեք գնա վիրահատության, ամեն անգամ նոր փորձաքննություն են նշանակում, նոր կոնսիլիում հրավիրում։
«Երեք անգամ կոնսիլիում է հրավիրվել իրենց նախաձեռությամբ։ Եզրակացություն կա, որ վիրահատության կարիք ունի, որը Հայաստանում հնարավոր չէ անել։ Դատախազի միջնորդությամբ նշանակված փորձաքննության արդյունքի պատասխանը նույնն է։
Ունենալով այս ամենը ու մեղադրողի ասածը՝ ձևականացնում է վատառողջ լինելը, այստեղ մի քիչ դժվար է որևէ այլ բան ասել, քանի որ պետական մարմինների կողմից տրված փաստաթղթերի վերաբերյալ պետության ներկայացուցչի նման վերաբերմունքն արդեն բոլոր սահմանների անցում է, պետական մարմինների կողմից տրված փաստաթուղթը դատախազի, դատարանի համար առնվազն պետք է անվիճելի լինեն։ Եթե իրենք հիմնավոր փաստարկներ չունեն, պետք է թույլ տան, որպեսզի գնա վիրահատության»,- ասաց Ե. Սարգսյանը։
Փասաբանը նշեց, որ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակում անդադար բացասական դինամիկա է գրանցվում, քանի որ երբ անհրաժեշտ էր վերականգնողական բուժում, որպեսզի չառաջանա հաշմանդամություն, անվասայլակի անհրաժեշտություն, թույլ չտվեցին և առաջացավ կրկնակի վիրահատության կարիք։
«Ծայրահեղ վատ վիճակում Գագիկ Խաչատրյանը մասնկացում է դատական նիստերին։ Առաջին հերթին մարդկային վերաբերմունքն ի՞նչ է հուշում՝ թույլ տալ վիրահատվի, հետո շարունակել նիստը։ Իրենք ասում են չէ, թող գա, ցավերով նստի։ Ոչինչ, որ սայլակով են բարձրացնում, բայց արի, մասնակցի նիստին, թե չէ ասելու ենք՝ ձգձգում եք նիստը։ Անձն ունի բուժման կարիք և պետք է թույլ տալ բուժում»,- ասաց Երեմ Սարգսյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի պատճառով դատական նիստը հետաձգվեց
- Ինչի՞ եք սպասում, ես չեմ հասկանում. Գագիկ Խաչատրյանը՝ դատարանում
- Գագիկ Խաչատրյանը դատարան բերվեց շտապօգնության մեքենայով
- Դատախազություն. Գագիկ Խաչատրյանի որդիները լվացել են հանցավոր ճանապարհով ստացված շուրջ 1,5 մլրդ դրամը, 97 մլն ԱՄՆ դոլարն ու 2 մլն եվրոն
- Գագիկ Խաչատրյանը չի կալանավորվի
- Խնդրում եմ՝ մերժել միջնորդությունը, Գագիկ Խաչատրյանի վիճակը բավականին վատ է․ փաստաբան
- Խնդրում եմ՝ իմ հեղինակությանը ավելորդ դիպչող մեղադրանքներ չհնչեն․ Գագիկ Խաչատրյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան