Զբոսաշրջիկների վերաբերյալ կոմիտեի տվյալները կասկածի տեղիք են տվել
2023 թվականի դեկտեմբերին դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունների թիվն աճել է։ Այս մասին հայտնել է Զբոսաշրջության պետական կոմիտեն ու մանրամասնել, նախնական տվյալներով Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը կազմել է 133 հազար զբոսաշրջիկ 2023թ. դեկտեմբերին լավագույն վիճակագրական տվյալները նախորդ տարիների համեմատ
(2022 թվականի դեկտեմբերին` 130 հազար, 2019 թ.`111 հազար):
«Արդյունքում մենք ունեցել ենք 2,3 միլիոն զբոսաշրջային այցելություն 2023թ. հունվարից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում՝ 39 % աճ 2022 թվականի համեմատ»,-նշում է աղբյուրը։
Կոմիտեի հրապարակած թվերի վերաբերյալ կասկած են հայտնել գիդերը։
«Դուք մարդկանց ձե՞ռ եք առնում։ Մենք մեր տեսածին հավատա՞նք, թե ձեր գրածին։ Թե՞ դուք ՀՀ տարածք մուտք գործող բոլոր մարդկանց եք զբոսաշրջիկներ անվանում»,-գրել է Բագրատ Մովսիսյանը։
Մեկ էլ ուղեկցող նշել է՝ թեկուզ սպանեք, չեմ հավատում այս թվերին. «Մի անհամեստ հարց, կարո՞ղ է իմանաք, էդ որտեղ են էդ տուրիստները դեկտեմբերին թաքնվել»։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան