Ցույց տվեք, որ Դուք կարող եք չկզել. Նաիրա Զոհրաբյանը՝ Աշոտյանի գործով նիստը նախագահողին
«Ամեն անգամ, երբ մենք գալիս ենք Արմեն Աշոտյանի դատավարությանը, ի սկզբանե մենք պետք է հասկանանք, այս դահլիճում չկա իրավական գործընթաց, այստեղ կա քաղաքական գործընթաց»,-լրագրողների հետ զրույցում մինչ դատական նիստի մեկնարկը հայտարարեց ԱԺ նակին պատգամավոր, քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանը։
Վերջինն աբսուրդ որակեց դատավորի այն հայտարարությունները, թե ինքը չի ճանաչում Աշոտյանին կալանքից ազատելու համար միջնորդություն ներկայացրած միջազգային կազմակերպությունների ղեկավարին ու չի կարող հիմք ընդունել այդ միջնորդությունները։
«Վստահ եմ, այսօր էլ լրջագույն միջնորդություններ են ներկայացվելու, փաստաբանները խափանման միջոցը փոխելու լրջագույն փաստարկներ են ներկայացնելու։ Ես հիմա չեմ ուզում դիմել Նիկոլ Փաշինյանին, քանի որ անիմաստ է։ Ես ուզում եմ դիմել նիստը նախագահող դատավորին, մի եղեք այն դատավորներից, որոնց մասին Նիկոլն ասում էր. «Բայց կա՞ էս երկրում մի դատավոր, որ իմ հրահանգը չկատարի»։ Ցույց տվեք, որ Դուք կարող եք չկզել քաղաքական հրահանգների տակ»,-ասաց Զոհրաբյանը։
Հարակից հրապարակումներ`
- Աշխատանքային տարին սկսեցի քաղբանտարկյալներ Արմեն Աշոտյանին ու Նարեկ Մալյանին այցելելով․ Մելիքյան
- Հայաստանը վերածվել է մի մեծ քրեակատարողական հիմնարկի. Աշոտյան
- Իմ երկարատև բանտարկությունից երկու բանում շնորհակալ եմ Նիկոլին. Արմեն Աշոտյան
- Ուրեմն ինչո՞ւ է Լուկաշենկոն որոշել իջնել մի մակարդակի, որը համատեղելի չէ իր՝ այդքան բարձր դիրքի հետ. Աշոտյան
- Աշոտյանի պաշտպանական թիմի անունից հանդիպում ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատանը