Ոսկու և ադամանդի արդյունահանման ցուցանիշից կրկնակի արտահանվում է Հայաստանից, ինչպե՞ս է դա հնարավոր
Մաքսային ծառայության տվյալների համաձայն՝ 2023թ․-ի հունվարից հոկտեմբեր ամսվա ընթացքում Հայաստանից 3,7 մլն կարատ ադամանդ է արտահանվել։ Մինչդեռ Հայաստանում վերամշակվել է ընդամենը 141 հազար կարատ ադամանդ։ Լրագրողը Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ են այս թվերը հակասում։
Քերոբյանը միայն ասաց․ «Ձեր հարցին գրավոր կպատասխանենք։ Թվերը կսուգենք, հետո ՝ կպատասխանենք»։
Լրագրողը նաև հորդորեց ստուգել ոսկու արտահանման ծավալները, քանի որ արտահանվել է ավելի շատ, քան արդյունահանվել է Հայաստանում։ Այս հարցի հետ կապված Քերոբյանն ասաց․
«Առաջին գործոնը, որին ուշադրություն ենք դարձնում , պատժամիջոցների հետ կապված ռիսկերն են։ Մենք չենք ուզում, որ մեր ընկերությունները սանկցիաների տակ ընկնեն։ Հաջորդ գործոնը՝ տնտեսական արժեքի մաքսիմալացումն է։ Այսինքն, եթե առաջին խնդիրը չունենալով, կարող ենք ստեղծել մաքսիմալ տնտեսական արժեք, ապա մենք դա անում ենք։ Դա անում ենք թափանցիկ՝ խորհրդակցելով ԵՄ և ԱՄՆ գործընկերների հետ։ Իրականում ոչ մի բան էլ չենք թաքցնում»։
Ավելի մանրամասն՝ տեսանյութում։