Սա սկանդալին հավասար խայտառակություն է. Քաղաքագետը՝ Փաշինյանի քաոտիկ քայլերի մասին
Ամանորի կարճատև արձակուրդից վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի վերադարձն աղմկոտ էր։
Լոռու մարզի դպրոցների վերանորոգված մարզադահլիճներ այցի ժամանակ նա պոկեց կախիչը, գնդակով նյարդային հարվածներ հարցրեց պատին, հաջորդ օրը պաշտոնից ազատեց Քաղաքաշինության կոմիտեի ղեկավարին, Լոռու մարզպետին։ Արմավիր այցի ընթացքում լոգարանում ամրացրած ցնցուղը պոկեց ու մեկնեց ԿԳՄՍ նախարարին, ապա ազատեց Արմավիրի մարզպետին։
Իրադարձությունները հուշում են՝ առաջիկա օրերին Փաշինյանի մոնոներկայացումները կշարունակվեն։
Ի՞նչ է ուզում ցույց տալ կամ թաքցնել Փաշինյանը։ Ինչո՞վ է պայմանավորված նրա նման վարքը։ Այս ու այլ հարցերի շուրջ Panorama.am-ը զրուցել է «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ, պատմաբան-քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի հետ։
-Սուրեն Սուրենյանց-Գիտե՞ք, այստեղ չեմ կարծում, որ մի ֆակտոր է, բազմաթիվ գործոններ կան։ Առաջինը, նա շատ լավ գիտի, հասկանում է, անշուշտ, իրեն զեկուցում են, որ իշխանության վարկանիշը մեծ տեմպերով անկում է ապրում։ Ես ինքս տարվա առաջին օրերին մարզերում իմ շփումներում հասկացա, որ ինքն անդառնալիորեն կորցրել է հասարակական շատ շերտերի աջակցությունը, որոնք օրինակ մեկ տարի առաջ ջերմեռանդ կերպով իրեն էին պաշտպանում։ Նա խիստ ղեկավարի իմիջի մեջ մտնելով՝ փորձում է «բարի ղեկավարի վատ ենթականեր» բանաձևով ինչ-որ շտկումներ անել։
Երկրորդ գործոնը, գիտենք, որ նա վարպետ է արհեստական խնդիրներով հասարակության ուշադրությունը բուն խնդիրներից շեղելու։ Մենք տեսնում ենք, որ Հայաստանի շուրջ օղակը բավականաչափ սեղմված է։ Այսինքն, տարբեր մայրաքաղաքներից, այդ թվում նաև երեկ Թուրքիայի տրանսպորտի նախարարի կողմից հնչում են հայտարարություններ, որոնք վկայում են, որ բանակցային գործընթացքում Հայաստանը, ըստ էության, որևէ կարմիր գիծ չի պահել կամ չի կարողանում պահել։ Մեզ ծանր լուծումներ են առաջիկա ամիսներին սպասում։ Նիկոլ Փաշինյանը փորձում է, ինչ-որ օրակարգեր շրջանառելով, հանրությանը զբաղեցնել այդ թեմաներով։
Երրորդ խնդիր էլ կա։ Նիկոլ Փաշինյանն այնուամենյանիվ արտահերթ ընտրությունների ցանկություն ունի։ Արցախի կործանումը պետք է կարողանա մարսել, ինչպես նաև խորհրդարանական համար կոնֆիգուրացիա կարողանա ստեղծել իր խնդիրները կարգավորելու համար։ Բայց այս պահին նա չունի արտաքին երաշխիքներ։
Բայց ավելի գլոբալ բան կա, որ չպետք է անտեսենք։ Նրա գործողությունները մի քանի բանի մասին են վկայում։ Առաջինը, սրանք խոստոանություն են, որ վեց տարի նա ձախողել ու չի կարողացել ստեղծել արդյունավետ համակարգ, և նույնիսկ մի դպրոցի շինարարություն փաստորեն առանց նրա միջամտություն հնարավոր չէ։ Սա խայտառակ վիճակ է, երկրի ղեկավարը փաստացի զբաղված է տեսչական վերահսկողական ծառայությունների աշխատանքով։ Սա սկանդալին հավասար խայտառակություն է, բայց նաև ցուցիչ է, որ երկրում որևէ ռեֆորմ տեղի չի ունեցել վեց տարվա ընթացքում։
Երկրորդը, կադրային խայտառակ քաղաքականության դրսևորում է, նրա քաոտիկ քայլերը դրա մասին են։ Սա խոսում է նաև այն մասին, որ կոռուպցիան կարճ նահանջից հետո վերադարձել է պետական համակարգ։ Ըստ ամենայնի, Նիկոլ Փաշինյանին ինչ-որ բան են զեկուցել ատկատների մասին, և նրա քաոտիկ քայլերն այդ տրամաբանության մեջ են։
Panorama.am-Պարոն Սուրենյանց, Դուք ասացիք, որ իշխանության վարկանիշն ընկել է, միաժամանակ, իշխանությունը ցանկանում է գնալ արտահերթ ընտրությունների։ Այս պայմաններում ինչո՞ւ է իշխանությունը գնում նման ռիսկի։
Սուրեն Սուրենյանց-Հակառակն ավելի ռիսկային է լինելու։ Ինքն արտահերթ ընտրությունների կգնա միայն մի պարագայում։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ ձայնագրությամբ։
Հարակից հրապարակումներ`
- Արմավիրի մարզպետ Էդուարդ Հովհաննիսյանն ազատվել է պաշտոնից
- Լոռու մարզպետն այսօր կազատվի պաշտոնից
- Ղուլարյանն ազատման դիմում է գրել. «Հրապարակ»
- Փաշինյանը ներվայնացած գնդակով հարվածում է պատին, պոկում կախիչը
- Էս դահլիճները մեկը երկար ա, մեկը կարճ ա. Փաշինյան