Դատախազությունը պահանջում է կրկին կալանավորել Գրիգորի Խաչատուրովին
ՀՀ Գլխավոր դատախազությունը բողոք է ներկայացրել Վճռաբեկ դատարան՝ պահանջելով կալանավորել գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովին։ Այս մասին Panorama.am-ը տեղեկացավ գլխավոր դատախազությունից։
Հիշեցնենք, որ Գրիգորի Խաչատուրովը կալանքի տակ էր 2023 թ. մարտի 16-ից։ Դեկեմբերի 1-ին Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Հովհաննիսյանը մասնակիորեն բավարարել էր պաշտպանական կողմի բողոքը և վերացրել Խաչատուրովի նկատմամբ 9 ամիս շարունակ կիրառված խափանման միջոց կալանքը՝ կիրառելով համակցված խափանման միջոց՝ գրավ և վարչական հսկողություն:
Խաչատուրովը կալանավորվել էր ԱԱԾ-ում քննվող՝ Սեյրան Օհանյանին առնչվող քրեական վարույթի շրջանակներում: Դատախազությանտարածած հաղորդագրության համաձայն, Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել փողերի լվացման համար։ Գործը վերաբերում է Արարատի մարզի Արմաշ համայնքում հողատարածքի գնմանը։ Ըստ դատախազության տարածած հաղորդագրության, հողատարածքը գնած Էդգար Արշակյանը Գրիգորի Խաչատուրովին փոխկապակցած անձ է։
Հարակից հրապարակումներ`
- Գրիգորի Խաչատուրովը դուրս եկավ «Վարդաշեն» ՔԿՀ-ից
- Փորձում են Գրիգորի Խաչատուրովին որքան հնարավոր է երկար պահել կալանքի տակ. Հակոբ Ենոքյան
- Նոյեմբերի 27-ին Գրիգորի Խաչատուրովը կամ պետք է ազատ արձակվի, կամ ՀՀ-ում դատական համակարգ գոյություն չունի. պաշտպան
- Կարճ ամփոփենք Վերաքննիչ դատարանի որոշումը՝ Գրիգորի Խաչատուրովին անհիմն են մեղադրում «փողերի լվացման» մեջ, սակայն պետք է մնա կալանքի տակ. Պաշտպան
- Գրիգորի Խաչատուրովի «գործով» 6 ամսվա ընթացքում որևէ դատավարական արժեք ունեցող գործողություն տեղի չի ունեցել. փաստաբան
- Գրիգորի Խաչատուրովի կալանավորման ժամկետը երկարաձգվեց
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան