Փաշինյանի կարծիքով՝ սահմանների անվտագութունը պակաս կարևոր է, քան դուշը. Հայկ Մամիջանյան
«Սա դատական նիստ չէ, այլ Փաշինյանի պատանեկան վախերի իրացումն է, իր համար ամենավախենալի քաղաքական ախոյաններից մեկի նկատմամբ հաշվեհարդար տեսնել է»,- դատարանի դիմաց ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայ Մամիջանյանը՝ նշելով, որ այն փաստում են ոչ միայն միջազգային կառույցներն այլև քաղաքացիները։
Անդրադառնալով Արմեն Աշոտյանի խափանման միջոցի հերթական հայցին՝ Մամիջանյանը նշեց, որ մեծ թվով անձինք են երաշխավոր հանդես եկել, այդ թվում՝ Կոլումբիայի նախկին նախագահը, Վրաստանի նախկին ԱԳ նախարար Գեորգի Ծերեթելին, Հայաստանից՝ Խոսրով Հարությունյանը, Ռաֆֆի Հովհաննիսյանը, պատգամավորներ՝ Աղվան Վարդնյանը, Գեղամ Մանուկյանը, Ասպրամ Կրպեյանը, Տիգրան Աբրահամայնը, Աննա Մկրտչյանը և ինքը։
«Կարծում եմ, որ դատական որոշումները կայացվում են այս շենքից շատ ավելի հեռու ՝ հրապարակներում, կամ ամառանոցներում՝ այս կամ այն խմիչքի ազդեցության տակ»,- հայտարարեց ընդդիմադիր պատգամավորը՝ հրաժարվելով կանխատեսել, թե արդյոք դատարանը կբավարարի Արմեն Աշոտյանի խափանման միջոցի փոփոխման հայցը։
Անդրադառնալով նոր տարում Հայ Առաքելական եկեղեցու դեմ սկսված հերթական արշավին՝ Մամիջանյանն ասաց, որ Նիկոլ Փաշինյանն ատելություն ունի ցանկացած ազգայինի հանդեպ։
«Մենք հասանք գագաթնակետին, երբ առաջին անգամ հայ ժողովուրդն Ամանորին չլսեց Վեհափառ տիրոջ օրհնանքն ու ուղերձը»,-ասաց ԱԺ ընդդիմադիր պատգամավորը և նշեց, որ դրանով Նիկոլ Փաշինյանը ցանկանում է վերացնել հայկակակնությունը, պետականությունը և այդ ճանապարհին ունի մի քանի խոչընդոտներ, որոնցից են հայրենասերները, ազգային կուսակցությունները և եկեղեցին։
Պատասխանելով վերջին օրերին նորակառույց մարզադահլիճներում կատարված Փաշինյանի շրջայցների վերաբերյալ հարցին՝ Հայկ Մամիջանյանն ասաց. «Եթե իրար հետ համեմատել սահմանների անվտագութունը, բանակի առկա վիճակը, պայմանագրային և ժամկետային զինծառայողների ծառայության պայմանները, ապա դրանք պակաս կարևոր են Փաշինյանի կարծիքով, քան դուշը»։
Նա նկատեց, որ այս դեպքում Նիկոլ Փաշինյանը և Շինարար բլոգեր Հայկ Չախոյանը նույն են, իսկ վերջինս այդ գործն անում է անվճար։
«Եթե արդյունավետությունը նույնն է, ապա ինչու վճարել ավելին»,-եզրափակեց Մամիջանյանը։
Հարակից հրապարակումներ`
- Ցույց տվեք, որ Դուք կարող եք չկզել. Նաիրա Զոհրաբյանը՝ Աշոտյանի գործով նիստը նախագահողին
- Աշխատանքային տարին սկսեցի քաղբանտարկյալներ Արմեն Աշոտյանին ու Նարեկ Մալյանին այցելելով․ Մելիքյան
- «Եթե ես այնտեղ չեմ աշխատում, ինչպե՞ս կարող եմ ինձ տուժող համարել»․ Աշոտյանի գործով տուժող