Այրվել է ՀՀ ՊՆ Բերդի զորամասի հրամանատարի տեղակալի УАЗ-ը
Հունվարի 8-ին, արտակարգ դեպք է եղել Տավուշի մարզում: Ժամը 19:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջանից դեպի Բերդ տանող ճանապարհահատվածում ավտոմեքենա է այրվում: Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը
Դեպքի վայր են ժամանել Դիլիջանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ այրվել է УАЗ մակնիշի ավտոմեքենա, որն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի: Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան:
shamshyan.com-ի տեղեկություններով՝ վառվող ավտոմեքենան հաշվառված է ՀՀ Պաշտպանության նախարարության հաշվեկռշում և սպասարկում է ՀՀ ՊՆ Բերդի զորամասի հրամանատարի տեղակալին: Ըստ նախնական տեղեկությունների՝ կրակի առաջացման պատճառը եղել են ավտոմեքենայի լարերի հետ առաջացած խնդիրները:
Հարակից հրապարակումներ`
- Այրվել է տուն․ տուժածներ չկան
- Սյունիքում այրվել է 2 տոննա ցորեն, 1200 հակ խոտ
- Էջմիածնում այրվել է երկհարկանի տուն, հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» աստիճան