Աշոտյանը՝ դատավորին. Ինձ կասե՞ք օրենքի այն հղումը, որով պահանջում եք, ակնդետ Ձեզ վրա նայեմ
«Այս հարցի քննությունն ապացուցում է ևս մեկ անգամ, որ գործը, ինչպես պարոն Աթանեսյանն ասաց, նախաքննության փուլում առնվազն սարքած գործ է»,-դատական նիստի ընթացքում հայտարարեց ամիսներ շարունակ անազատության մեջ պահվող ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ հայացքն ուղղելով դատարանի դահլիճում ներկաներին։
Նա նշեց, որ ի մի բերելով այս ամբողջ իրավական ծանր ելույթները՝բովանդակությունը հետևյալն է... Աշոտյանի խոսքն ընդհատեց դատավոր Վահե Դոլմազյանը։
-Պարոն Աշոտյան, նախորդ դատական նիստին Դատարանը Ձեզ ասաց, որ Ձեր խոսքը պետք է ուղղված լինի դատարանին՝ կապված Ձեր դիրքորոշումների հետ,-ասաց դատավորը։
- Ինձ կասե՞ք օրենքի այն հղումը, որով Դուք պահանջում եք, որ ես շարունակեմ ակնդետ Ձեզ վրա նայել։ Ո՞ր օրենքով է դա,-հակադարձեց Աշոտյանը։
-Նիստի կարգն է, կողմերը դիմում են դատարանին,-արձագանքեց դատավորը։
-Ես դիմում եմ դատարանին իմ խոսքով, նիստի կարգով սահմանված չէ, թե ես ինչ անկյան տակ կամ ինչ դիրքով պետք է նստեմ։ Ասեք, ո՞ր օրենքով, հոդվածով ես պետք է Ձեզ վրա նայեմ, երբ որ զրուցում եմ։ եթե չկա, ինձ մոտ տպավորություն է ստեղծվում, որ Ձեր պահանջը ոչ միայն անառողջ է, այլև անօրինական,-ասաց Աշոտյանը։
Դահլիճում նստածներից ոմանք ծիծաղեցին։
-Եթե որևէ մեկի համար այս պրոցեսը ծիծաղաշարժ է, թող դուրս գա դատական նիստերի դահլիճից։ Նիստն առցանց հեռարձակվում է, կարող են նայել ու ծիծաղել որքան ոզում են, կամ հետ կնայի տեսանյութն ու կծիծաղի,-հայտարարեց դատավոր Դոլմազյանը։
-Ես միանում եմ դատավորի խնդրանքին։ Խնդրում եմ, որքան էլ համամիտ եք ինձ հետ, ձեր էմոցիաներով չընդհատել մտքիս թելն ու դատավորի որոնողական աշխատանքները։ Ես շարունակո՞ւմ եմ, թե սպասում եմ, որ Դուք հղումը տաք,-ասաց Աշոտյանը՝ դիմելով օրենսգրքի էջերը թերթող դատավորին։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Տիգրան Աթանեսյանը՝ դատավորին. Ես հասկանում եմ, ինչ անշնորհակալ իրավիճակում եք Դուք հայտնվել
- Ցույց տվեք, որ Դուք կարող եք չկզել. Նաիրա Զոհրաբյանը՝ Աշոտյանի գործով նիստը նախագահողին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան