Ադրբեջանական կողմը բանավոր ընդունել է Հայաստանի 4 սկզբունքները, ինչը բացառում է միջանցքային տրամաբանությունը. Գրիգորյան
«Խաղաղության պայմանագիրը նրա մասին է, որպեսզի փորձենք համակեցություն ստեղծենք տարածաշրջանում Հայաստանի և Ադրբեջանի միջև և ո՛չ Հայաստանը, ո՛չ Ադրբեջանը տարածաշրջանային որևէ նկրտումներ չունենան միմյանց նկատմամբ»,- Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց» հաղորդաշարի ժամանակ հայտարարեց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:
Հարցին, թե «խաղաղության պայմանագրում» կա դրույթ միջանցքի մասին, Գրիգորյանը պատասխանեց.«Ադրբեջանցիները իրենց բանավոր խոսքում վստահեցնում են, որ ընդունում են Հայաստանի չորս սկզբունքները՝ սուվերենությունը, իրավազորությունը, փախադարձությունը և հավասարությունը, որը բացառում որևէ միջազգային տրամաբանություն:
ԱԽ քարտուղարը տեղեկացրեց, որ հունվարի 4-ին հայկական կողմը պատասխանել է «խաղաղության պայմանագրի» վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկներին։
«Հունվարի 4-ին հայկական կողմը պատասխանել է ադրբեջանական կողմի առաջարկներին։ Դրական դինամիկա կա, սակայն կան հարցեր, որոնց շուրջ բանավոր բանակցությունների ընթացքում համաձայնության էինք եկել, սակայն խաղաղության պայմանագրի տեքստում որոշակի հետընթացներ ենք տեսել»,-հայտնեց Գրիգորյանը։
Նա տեղեկացրեց, որ կողմերի միջև համաձայնություն կա, որ հունվարի վերջին դելիմիտացիայի հանձնաժողովները հանդիպեն։
Հարակից հրապարակումներ`
- Երևանը պատրաստ է Բաքվի հետ քննարկել մաքսային ու սահմանային դյուրացված ռեժիմը. Սարգիս Խանդանյան
- Թուրքիան մտադիր է մինչև 2028-ը բացել «Զանգեզուրի միջանցքը»
- Թուրքիան ակնկալում է մինչև 2029-ը իրականացնել «Զանգեզուրի միջանցքի» նախագիծը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան