Նիկոլ Փաշինյանը կարո՞ղ է գնա Շուշի՝ տեսնի, թե թիվ 1 դպրոցի զուգարանի բաչոկի ջուրը կա, թե չկա. Էդգար Ղազարյան
«Հունվարի 6-ին գնում են խոնարհված եկեղեցի, որը գմբեթ, խորան չունի, հոգևորական չկա և այնտեղ կազմակերպել են հոգևոր երաժշտության փառատոն, որի ժամանակ ընդմենը մեկ երգչախումբ է ելույթ ունենում»,-«Հայելի» մամուլի ակումբում ասաց հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը՝ անդրադառնալով փաստին, որ Սուրբ Ծննդի օրը Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ այցելել է, ոչ թե Հայ Առաքելական եկեղեցու պատարագին, այլ այլ վայրում կազմակերպված փառատոնին։
Նրա խոսքով՝ հոգևոր երգի փառատոնին ելույթ է ունեցել ընդամենը մեկ՝ «Հովեր» երգչախումբը։
Նշելով, որ այդ միջոցառումից տպավովել է միայն խոնարհված եկեղեցին՝ Էդգար Ղազարյանը հայտնեց, որ այդ ամենի մեջ շատ մեծ և վտանգավոր խորհուրդ կա։
Հասարակական-քաղաքական գործիչն անդրադարձավ նաև Նիկոլ Փաշինյանի ամանորյա ուղերձի այն հատվածին, որում նա ասում է, թե Հայաստանում ուսուցիչներ կան, որ ստանում են 400-450 հազար դրամ աշխատավարձ։ Ղազարյանի ներկայացմամբ՝ ընդամենը երկու ուսուցիչ է վարձատրվում այդքան բարձր, իսկ աշխատավրձի բարձրացման համար ատեստացիայի ժամանակ միայն թեստից կտրվել են ոստիկանների 40%-ը։
Նիկոլ Փաշինյանի մարզային այցերը դիտարկելիս Ղազարյանը հիշեցրեց, որ Շուշի քաղաքում հիմնովին կառուցվել է Խաչատուր Աբովյանին անվան միջնակարգ դպպրոցը և հարց հնչեցրեց. «Ես ուզում եմ իմանալ, թե Նիկոլ Փաշինյանը կարո՞ղ է գնա այնտեղ և տեսնի, թե էդ դպրոցի զուգարանի բաչոկի ջուրը կա, թե չկա»։
Նրա խոսքով՝ եթե Նիկոլ Փաշինյանը կարողանում է Լոռու և Արմավիրի մարզում ստուգի նորակառույց դպրոցների զուգարանների ջրերը, ապա արդյոք կարող է ստուգել Ստեփանակերտի թիվ 1 բարձրակարգ դպրոցի ջրրերը, որի նմանը Եվրոպայի շատ քաղաքներում չկան։
«Միլիարդավոր դոլարների հարստությունը, դպրոցները, շինությունները տվել է թշնամուն, եկել դուշը քանդում է, տալիս է ԿԳՄՍ նախարարի ձեռքը, ասում է՝ գնա տես թե նախահաշվով ինչքան է եղել գինը և ինչ գնի է տեղադրված դպրոցներում»,-ասաց էդգար Ղազարյանը և հիշեց, որ Արցախի Հանրապետության Ճարտարի մշակույթի տունը Օպերայի շենքի մակետն է, որը նախագծել է Թամանյանի որդին։
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանի կարծիքով՝ սահմանների անվտագութունը պակաս կարևոր է, քան դուշը. Հայկ Մամիջանյան
- Փաշինյանը քանդեց ցնցուղն ու տվեց Անդրեասյանի ձեռքը
- Փաշինյանը ներվայնացած գնդակով հարվածում է պատին, պոկում կախիչը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան