Թուրքիան մտադիր է մինչև 2028-ը բացել «Զանգեզուրի միջանցքը»
Հունվարի 6-ին թուրքական «TVNet»-ի եթերում Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն խոսել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» նախագծի մասին։
Էրմենիհաբերի փոխանցմամբ, նա նշել է, որ Բաքվից մինչև Հորադիզ և այնտեղից Օրդուբադ հասնող տարածքում ճանապարհաշինարարական աշխատանքներ են ընթանում և այդ հատվածում բացառություն է կազմում միայն Հայաստանի տարածով անցնող ճանապարհահատվածը:
«Նախիջևանում՝ մինչև Դիլուջուի սահման ընկած հատվածում, մոտ 100 կմ-անոց մի գիծ կա, որը բարելավվելու է, այնուհետև (քարտեզի վրա) կանաչով Դիլուջու-Իգդիր-Կարս հատվածն է, որի տենդերն անցկացրել ենք և այս տարի սկսում ենք»,- ասել է նա:
Բացի այդ, թուրք նախարարը հայտնել է, որ իրենց կողմում գտնվող 224 կմ-անոց հատվածի կառուցման համար տենդերը ևս անցկացրել են:
Ուրարօղլուն համոզմունք է հայտնել նաև, որ ամբողջ միջանցքի շինարարական աշխատանքները տևելու են շուրջ 5 տարի:
«Այսինքն մտածում ենք, որ 2028թ․-ին երթուղին ամբողջությամբ կյանքի կոչած ենք լինելու»,- հավելել է նա:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան