Կարող է զարմանք հարուցել՝ ինչու եմ Աշոտյանի կալանքը փոխելու միջնորդության համար երաշխավորություն ներկայացրել. Զուրաբյան
ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի կալանքը փոխելու միջնորդության համար երաշխավորություն է ներկայացրել։ Դատարանում նա հիմնավորեց, թե ինչու է ինքը երաշխավորություն ներկայացրել։
Լ.Զուրաբյանն ասաց, որ խափանման միջոցը փոխելու հարցում անձնական երաշխավորություն տալու խնդրանքով Արմեն Աշոտյանը դիմել է իրեն և ինքն էլ համաձայնվել է։
«Դա կարող է զարմանք հարուցել որոշ մարդկանց մոտ և հարուցել է. չէ՞ որ վերջին 2 տասնամյակի ընթացքում ես և իմ թիմը՝ ՀԱԿ-ը, անխնա քննադատության ենք ենթարկել ՀՀԿ-ին՝ կոռուպցիայի և իշխանության չարաշահման համար, պահանջել իրավապահներին պատժել նման արարքների համար պատասխանատուներին»,-ասաց նա։
ՀԱԿ փոխնախագահը հայտարարեց, որ ինքն առանց վարնման միշտ բավարարել է քաղաքական և հասարակական գործիչների նման դիմումները, քանի որ միշտ դեմ են եղել կալանքը բռնաճնշում օգտագործելու անարդար և ապօրինի պրակտիկային, ինչը դիտարկել են քաղաքական հետապնդում իշխանությունների կողմից։ Նա հստակեցրեց, որ այդ մոտեցումները չի կարող տարածվել սպանության, ահաբեկչության, մարդկային զոհեր առաջացրած սահմանադրական կարգի տապալման և այլ բռնությունների հետ կապված մեղադրանքների վրա։
«Այս դեպքում խափանման միջոցի առաջարկված փոփոխությունը քաղաքացիների անվտանգությանը որևէ կերպ չի սպառնում, ոչ էլ խոչընդոտում է բաց և արդար դատաքննությանը։ Հետևաբար, դատավարության կալանքի տակ պահելով Աշոտյանին՝ դատարանը կապացուցի, որ ի սկզբանե խախտում է անմեղության կանխավարկածի և անաչառության սկզբունքները», - ասաց նա։
Լ.Զուրաբյանի խոսքով, կարևոր է նաև հասկանալ, թե արդյոք դատարանում քննարկվող այս գործի հիմքում ընկած է կոռուպցիայի դեմ պայքարի դեպք։
«2012-2017 թվականներին հանդես ենք եկել բազմաթիվ ելույթներով՝ ներկայացնելով չարաշահումների մասին հավաստի տեղեկություններով։ Այդ գործերով ֆիգուրանտներից որևէ մեկն առ այսօր կալանքի տակ չէ։ Միաժամանակ իրավականորեն բավականին վիճահարույց և կասկածելի մեղադրանքով կալանքի տակ է գտնվում Արմեն Աշոտյանը, որը թավշյա հեղափոխությունից հետո աչքի է ընկել չափազանց սուր քննդատությամբ, հատկապես նրանց վարած ղարաբաղյան քաղաքականության հետ կապված։
Իրական թալանչիները շարունակում են վայելել ապօրինաբար ձեռք բերված հարստությունը, մինչդեռ ռեպրեսիվ հարվածի տակ է հայտվել առավել ակտիվ քաղաքական գործունեությամբ զբաղվող գործիչը։ Որևէ կասկած չունեմ, որ տվյալ դեպքում գործ ունենք քրեական հետապնդման հետ, որի նպատակը ոչ թե կոռուպցիայի բացահայտումն ու պատժումն է, այլ քննադատությունը լռեցնելը»,-ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Աշոտյանը՝ դատավորին. Ինձ կասե՞ք օրենքի այն հղումը, որով պահանջում եք, ակնդետ Ձեզ վրա նայեմ
- Փաշինյանի կարծիքով՝ սահմանների անվտագութունը պակաս կարևոր է, քան դուշը. Հայկ Մամիջանյան
- Ցույց տվեք, որ Դուք կարող եք չկզել. Նաիրա Զոհրաբյանը՝ Աշոտյանի գործով նիստը նախագահողին
- Հայաստանը վերածվել է մի մեծ քրեակատարողական հիմնարկի. Աշոտյան
- Իմ երկարատև բանտարկությունից երկու բանում շնորհակալ եմ Նիկոլին. Արմեն Աշոտյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան