Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի պատճառով դատական նիստը հետաձգվեց
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Արթուր Մկրտչյանի գլխավորությամբ, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի գործով այսօրվա դատավարությունն ընդհատվեց՝ հաշվի առնելով նրա առողջական վիճակը։ Հաջորդ նիստը կկայանա հունվարի 19-ին։
Մինչ հետաձգումը, նիստի ընթացքում Գագիկ Խաչատրյանի ինքնազգացողությունը մի քանի անգամ վատացավ։ Պաշտպան Երեմ Սարգսյանն ասաց. «Մինչև դատարանը գալը՝ Գագիկ Խաչատրյանն ի վիճակի չէր մասնակցել։ Բայց նա ներկայացավ դատարան։ Երկար ժամանակ չի կարող մի դիրքով նստել, այս պահին ուժեղ ցավեր ունի։
Գտնում եմ, որ դատական նիստը պետք է հետաձգվի, քանի որ ի վիճակի չէ մասնակցել նիստին»։
Հիշեցնենք, որ Գագիկ Խաչատրյանը դատարան է բերվել բժշկական հաստատությունից, անվասայլակով է: Այս նիստում պաշտպանները ցանկանում էին ներկայացնել միջնորդություն՝ թույլ տալ Գ.Խաչատրյանին մեկնել Գերմանիա վիրահատության նպատակով։
2023 թ. դեկտեմբերի 12-ին դատարանը մերժել էր մեղադրող դատախազի միջնորդությունը խափանման միջոց գրավը փոխելու վերաբերյալ։ Ըստ դատախազի, նախկին պաշտոնյան դրսևորում է ոչ պատշաճ վարքագիծ, բացակայում է նիստերից, բացի դրանից՝ ուղղորդում է դատավարության մյուս մասնակիցներին: Իսկ, ըստ դատավոր Արթուր Մկրտչյանի, Խաչատրյանը ունի մի շարք հիվանդություններ, որոնք հաստատվել են համապատասխան բժշկական փաստաթղթերով, բացի դրանից՝ նրա բացակայությունը անհարգելի չի համարվում, քանի որ դրա վերաբերյալ ներկայացվել են համապատասխան փաստաթղթեր:
Գագիկ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ), 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (յուրացնելը կամ վատնելը` առանձնապես խոշոր չափերով), 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (կաշառք ստանալը), 38-190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 314-րդ հոդվածի 1ին-մասով (պաշտոնեական կեղծիք):
Հարակից հրապարակումներ`
- Ինչի՞ եք սպասում, ես չեմ հասկանում. Գագիկ Խաչատրյանը՝ դատարանում
- Գագիկ Խաչատրյանը դատարան բերվեց շտապօգնության մեքենայով
- Դատախազություն. Գագիկ Խաչատրյանի որդիները լվացել են հանցավոր ճանապարհով ստացված շուրջ 1,5 մլրդ դրամը, 97 մլն ԱՄՆ դոլարն ու 2 մլն եվրոն
- Գագիկ Խաչատրյանը չի կալանավորվի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան