Տիգրան Աթանեսյանը՝ դատավորին. Ես հասկանում եմ, ինչ անշնորհակալ իրավիճակում եք Դուք հայտնվել
«Որևէ այլ մեկնաբանություն... Կներեք, ես հասկանում եմ, թե ինչ անշնորհակալ իրավիճակում եք Դուք հայտնվել։ Բայց սա հերթական անգամ ապացուցում է, որ խոսքը քաղաքական հետապնդման մասին է։ Իրավաբանության հետ այն կապ չունի։ Թեև Ձեր դուրը չի գալիս՝ մենք ինչ ենք ասում, սակայն դուք էլ ապացուցում եք այն, ինչ մենք ենք ասում»,-դիմելով նիստը նախագահող դատավոր Վահե Դոլմազյանին՝ հայտարարեց անազատության մեջ պահվող ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը։
Դատավորը փաստաբանի խոսքն ընդհատեց, ասաց՝ միջնորդությունը ներկայացնեն, բացի այդ «դատարանի անունից ենթադրություններ եք անում»։
-Մեր բոլոր խոսքը ենթադրություն են, Դուք եք վերջում վճիռ կայացնելու։ Մեր, դատախազին էլ , ներկաներին էլ,-պատասխանեց Աթանեսյանը։
-Ձեր անունից ենթադրություն արեք, դատարանի ասածը դրա մասին է,-արձագանքեց դատավորը։
-Ի՞նչ ենթադրություն եմ արել, չհասկացա, լավ,-ասավ Աթանեսյանն ու շարունակեց խոսքը։
Փաստաբանը բացատրում էր, որ հայաստանյան օրենսդրության համաձայն լուծարված ՍՊԸ-ն չի կարող քրեական գորով տուժող ճանաչվել։
Հիշեցնենք, որ Արմեն Աշոտյանը 2023թ․ hունիսի 15-ին ձերբակալվել է Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող՝ «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամում կատարված առերևույթ չարաշահումներին վերաբերող քրեական վարույթի շրջանակներում՝ խափանման միջոցի պայմանները խախտելու հիմքով։ Նա մինչ օրս կալանավորված է։
Հարակից հրապարակումներ`
- Ցույց տվեք, որ Դուք կարող եք չկզել. Նաիրա Զոհրաբյանը՝ Աշոտյանի գործով նիստը նախագահողին
- Աշխատանքային տարին սկսեցի քաղբանտարկյալներ Արմեն Աշոտյանին ու Նարեկ Մալյանին այցելելով․ Մելիքյան
- Մեր երկիրն այնպիսի վիճակում է, որ ոչ մի առանձին ուժ իշխանափոխություն իրականացնել չի կարող.Արմեն Աշոտյան
- «Եթե ես այնտեղ չեմ աշխատում, ինչպե՞ս կարող եմ ինձ տուժող համարել»․ Աշոտյանի գործով տուժող
- Աշոտյանի պաշտպանական թիմի անունից հանդիպում ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատանը
- Արմեն Աշոտյանի փաստաբանական թիմը նամակ է փոխանցել Ֆրանսիայի դեսպանին
- Արմեն Աշոտյանը կշարունակի մնալ կալանավորված
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան