Ավինյանը հրահանգել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցներում կրակմարիչներ ունենալ
«Հրդեհի հետ կապվեած ես ենթադրում եմ, որ մենք անվտանգության կանոներով տրանսպորտում չունենք հրդեհի մարիչներ»,-Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ արձագանքեց Տիգրան Ավինյանը՝ արձագանքելով տրոլեյբուսի այրվելու մասին «Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ-ի տնօրեն Սարգիս Բեջանյանի զեկույցին։
Բեջանյանը հայտնեց, որ տրոլեյբոսում ունեցել են կրակմարիչներ, ուղղակի հրդեհը շատ արագ է տարածվել և վարորիդը չի հասցրել հանգցնել։
Հայտնելով, որ պետք է գույքագրել, թե ինչ կա, Տիգրան Ավինյանը փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանին հանձնարարեց ողջ համակարգը բերել մեկ չափորոշչի։
«Կրակմարիչները բոլոր տեսակի տրանսպորտային միջոցներում հստակ ունենանք, ֆիքսենք, որ դրանք աշխատում են, իմանանք որ վարորդները գիտեն թե ինչպես օգտվեն դրանցից»,- հանձնարարաեց Ավինյանը։
Հարակից հրապարակումներ`
- Տիգրան Ավինյանի լիազորությունների ապօրինի ստանձնման հարցը հայտնվել է ՀՀ վերաքննիչ դատարանում
- Եթե բովանդակային հարց կա, տվեք. Ավինյանը՝ Ստեփանակերտի կորստի մասին հարցին ի պատասխան
- Ավինյան. Տրանսպորտից մեկանգամյա օգտվելու հնարավորություն չի լինելու
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան