Մարտունուց Հայոց բանակ մեկնող նորակոչիկները ստացան քահանաների օրհնությունը
Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքից Հայոց բանակ են ճանապարվել 2024 թվականի ձմեռային զորակոչի առաջին խմբի նորակոչիկները։
Գեղարքունիքի մարզպետարանից հայտնում են, որ Մարտունի համայնքի նորակոչիկներին ՀՀ ՊՆ Զ և ԶՀԾ Գեղարքունիքի մարզային ստորաբաժանումից զինվորական ծառայության են ճանապարհել Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, ՀՀ ՊՆ Զ և ԶՀԾ Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման պետ Գևորգ Մխեյանը, Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանը, ուժային կառույցների ներկայացուցիչներ, նորակոչիկների ծնողներ և հարազատներ։
Նորակոչիկներն իրենց ծնողների, հարազատների, պաշտոնյաների ուղեկցությամբ այցելել են Մարտունի քաղաքի սուրբ աստվածածին եկեղեցի, որտեղ ստացել են Հայ Առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմի հոգևոր հովիվներ Տեր Գևորգ քահանա Բարսեղյանի և Տեր Երեմիա քահանա Սարգսյանի օրհնությունը։
Ձմեռային զորակոչը Գեղարքունիքի մարզում կշարունակվի մինչև 2024 թվականի հունվար ամսի վերջերը։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան