Չեմ վճարելու կարմիր գծերի տարեկան գումարը, ինձ կանգնած ժամերի համար վճարելն է ձեռնտու.Երևանի կենտրոնի բնակիչ
Երևանի ավտոկայանատեղիներում կայանելու համար հունվարի 1-ից ուժի մեջ մտան նոր դրույքաչափերը։ Սահմանվում է, որ «Ա» գոտում 1 ժամ կայանելու համար այսուհետ վարորդները կվճարեն 300 դրամ, 1 օրվա համար` 2000 դրամ, 1 շաբաթվա համար` 5000 դրամ, իսկ 1 ամսվա համար` 18 000 դրամ։ Մեկ տարվա համար Երևանի ավտոկայանատեղիներում կայանելու համար վարորդներն արդեն ստիպված են 160 000 դրամ վճարել։
Panorama.am-ը Մայրաքաղաքի կենտրոնում բնակվող բնակիչներից հետաքրքրվեց, թե ինչպես են տարին սկսել նոր կարգավորումների պայմաններում։
Թովմաս Կարապետյան, կենտրոնի բնակիչ-Ես ամեն տարի մուծում էի ողջ տարվա համար նախատեսված կայանատեղիի գումրը։ Մեր ընտանիքում երեք մեքենա են վարում և գումարային ստացվում է 1200 դոլարի մուծում։ Այս տարի ես չեմ պատրաստվում վճարել ողջ տարվա համար ամբողջապես, ինձ ձեռք է տալիս վճարել կայանած ժամերի համար։
Ասեմ, որ իմ կարծիքին են նաև կենտրոնում բնակվող հարևաններս ու ծանոթներս։ Դուրս եկեք փողոց և արդեն կտեսնեք, թե ինչքան ազատ կայանատեղեր կան կարմիր գծերի հատվածում։
Վարդան Սահակյան-Բնակարանս Աբովյան փողոցի վրա է, չնայած ունեմ ավտոտնակ, սակայն նախկինում մշտապես մուծել եմ կայանատեղիների համար անհրաժեշտ տարեկան վճարը, ինչը չեմ պատրաստվում անել այս տարի։ Ինչ ձեռնտում է վճարել կանգնած ժամերի համար, նույնիսկ՝ տույժերի, բայց ոչ նման մեծ գումարները։ Շատերին գիտեմ, որ այդ կարծիքին են։
Ակնհայտ է, որ նոր կարգավորումներով էականորեն նվազելու է տարեկան մուծումներով Երևանի բյուջե գնացող գումարների ծավալը, իսկ ժամավճարներից կամ ամսավճարներից ապահովվող հոսքերի ծավալը պարզ կլինի տարվա ընթացքում
Տեղեկացնենք նաև, որ գործող կարգավորումներով տրանսպորտային միջոցի կայանումը ժամը 22:00-ից մինչև 09:00 անվճար է, և տեղական տուրք չի գանձվում: Մինչև 15 րոպե կայանելու դեպքում տեղական վճար չի գանձվում, իսկ 15 րոպեից ավելի կայանելիս մեկ ժամվա համար սահմանված գումարը պետք է վճարվի նախապես` կայանելու պահից 15 րոպեի ընթացքում
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան