Գիտնականը զգուշացնում է 2024 թվականին մագնիսական փոթորիկների ալիքի մասին
2024 թվականին` գործող արեգակնային ցիկլի շրջանակում, Երկրի վրա ամեն ամիս տեղի կունենան մագնիսական փոթորիկներ։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, այս մասին հայտարարել է Տիեզերական հետազոտությունների ինստիտուտի և Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Արեգակնային-երկրային ֆիզիկայի ինստիտուտի (ISTP) արևային աստղագիտության լաբորատորիայի ղեկավար Սերգեյ Բոգաչովը։
«Մենք ակնկալում ենք, որ 2024 թվականն արդեն կլինի արեգակնային առավելագույն ակտիվության տարի։ Սա նշանակում է մեծ բռնկումներ, մեծ մագնիսական փոթորիկներ, ուստի, ընդհանուր առմամբ, եթե համեմատենք 2024 թվականը 2023 թվականի հետ, ապա, ըստ կանխատեսումների, այն ավելի ակտիվ կլինի։ Ե՛վ բռնկման ակտիվության, և՛ գեոմագնիսական ակտիվության առումով»,- ասել է Բոգաչովը։
Գիտնականը նշել է, որ անհնար է ճշգրիտ կանխատեսել արեգակնային բռնկումները, սակայն այս պահին մոտենում է արեգակնային ակտիվության պարբերական առավելագույնը, ուստի ամսական երկու-երեք փոթորիկ պետք է սպասել։ Մայիս-հունիս ամիսներին սպասվում են առավելագույն փոթորիկներ:
Նախկինում աստղագետները պարզել էին, որ արեգակնային ակտիվության գագաթնակետը տեղի կունենա 2024 թվականի սկզբին:
Մագնիսական փոթորիկներ տևում են մի քանի ժամիցից մինչև մի քանի օր և դիտվում են ամբողջ Երկրի վրա միաժամանակ։ Մագնիսական փոթորիկները համարյա համընկնում են արեգակնային ակտիվության 11-ամյա պարբերության մաքսիմումների հետ։ Մագնիսական փոթորիկները երկրաֆիզիկական ավելի ընդհանուր երևույթի՝ մագնիսոլորտային փոթորկի հիմնական դրսևորումներից են։ Մագնիսոլորտային փոթորիկը ուղեկցվում է Երկրի վերին մթնոլորտում բևեռափայլի, իոնոլորտի գրգռումների, ռենտգենյան և ցածր հաճախականության ճառագայթումների առաջացումով։ Մագնիսական փոթորիկների ժամանակ էապես փոփոխվում են ռադիոալիքներն անդրադարձնող և կլանող իոնոլորտի շերտերի պարամետրերը, որի հետևանքով առաջանում են կարճալիք ռադիոկապի զգալի խանգարումներ։ Մագնիսական խոտորումների ժամանակ տեղի է ունենում նաև վերին մթնոլորտի տաքացում և ջերմության փոխանցում ներքնոլորտին։ Այս երևույթը նպաստում է ներքնոլորտում շրջապտտական շարժումների զարգացմանն ու ցիկլոնների առաջացմանը։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան