Մետրոպոլիտենում տեղի է ունեցել Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրի կողմից իրականացվող իրազեկման և դոնորագրման միջոցառում
Մետրոպոլիտենից տեղեկացնում են, որ այսօր Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի աջակցությամբ «Բարեկամություն» կայարանում տեղի է ունեցել Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրի կողմից իրականացվող իրազեկման և դոնորագրման միջոցառում։
«Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրը հիմնադրվել է 1999 թվականին, իսկ 2000 թվականի հունվարի 8-ին կամավորագրվել են ցողունային բջիջների առաջին դոնորները և ՀՀ կառավարության որոշմամբ հունվարի 8-ը Հայաստանում նշանավորվում է որպես Ցողունային բջիջների դոնորների օր։
Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի մի շարք աշխատակիցներ արդեն իսկ դոնորագրվել են՝ հանձնելով քերուկ (Swab) բերանի խոռոչից։
Նրանք պատրաստակամություն են հայտնել լինել դոնոր և փրկել կյանքեր»,- ասվում է հաղորդագրությունում։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան