Արամ Ա կաթողիկոսը ժամանել է Դոհա
Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսը ժամանել է Դոհա: Կիլիկայի կաթողիկոսությունից հայտնում են.
«Երեքշաբթի, 9 Յունուար 2024-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը, պետական յատուկ հրաւէրով ժամանեց Տոհա (Քաթար): Նորին Ս. Օծութիւնը օդակայանին մէջ դիմաւորուեցաւ Քաթարի արտաքին գործոց նախարարութեան պատասխանատուներուն, Արաբական Միացեալ Էմիրութիւններու, Քաթարի եւ Շրջակայից Հայոց Թեմի առաջնորդ Գերշ. Տ. Մեսրոպ Եպս. Սարգիսեանի, Կաթողիկոսութեան Ազգային Կեդրոնական Վարչութեան Քաղաքական Ժողովի համա֊ատենապետ Գրիգոր Մահսերէճեանի, Թեմի Ազգային Երեսփոխանական Ժողովի ատենապետ Վարուժան Ներկիզեանի եւ ազգայիններու կողմէ։
Նշենք, որ Վեհափառ Հայրապետը Քաթար կը գտնուի եռօրեայ այցելութեամբ, որուն ընթացքին ան հանդիպում պիտի ունենայ Քաթարի վարչապետին, պետական պատասխանատուներուն եւ հայ գաղութի ներկայացուցիչներուն հետ»։
Հարակից հրապարակումներ`
- Արամ Ա-ը պաշտոնական այց կկատարի Կատարի Հանրապետություն
- Արցախի էջը փակված չէ հայ ժողովրդի համար, պետք է ազգովի պայքարել. Արամ Առաջին
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան