Բաքվի ծննդատան հրդեհի հետևանքով նորածիններ են մահացել
Ադրբեջանի Հանրապետական պերինատալ կենտրոնում բռնկված խոշոր հրդեհի հետևանքով երեխաներ են մահացել։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
«Կենտրոնում նորածնային վերակենդանացման բաժանմունքում բռնկված հրդեհից հետո չորս նորածնի դի է հայտնաբերվել»,-նշում են լրատվամիջոցները՝ վկայակոչելով այդ երկրի Գլխավոր դատախազության, Արտակարգ իրավիճակների նախարարության համատեղ հայտարարությունը։
Շենքում գտնվող 3 մարդ ծխից թունավորվել են։ Նրանք հոսպիտալացվել են Կլինիկական բժշկական կենտրոն, նրանց վիճակը գնահատվում է կայուն։ Փաստի առթիվ Գլխավոր դատախազության քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան