«Երկու մետր հող տվեք «Եռաբլուր»-ում». Որդիներին կորցրած արցախցի մոր խնդրանքը
Երեք ամիս է Անժելա Ասրյանի ավագ որդու մարմինը դիահերձարանում է, ինքը կրտսեր որդու շիրմաքարն առած վարձով տնից տուն է տեղափոխվում։
«Երկու մետր հող տվեք «Եռաբլուր»-ում»,- «Ազատության» միջոցով իշխանություններին է դիմում երկու որդիներին կորցրած մայրը։
«Ոչ մեկը մահվան աչքերին չի նայել, ոչ մեկը վիրավորներին շալակած, կյանքը փրկած չի, ոչ մեկի գրկին զոհ չի եղել, վարչապետից սկսած մինչև մնացածները փափուկ աթոռներին նստելը, սիրուն շորեր հագնելը չի նշանակում լավ տղա: Լավ տղան հայրենասերն ա», - ասաց Անժելա Ասրյանը:
Սասուն Սահակյանը 44-օրյա պատերազմի վերջին օրն է զոհվել, հետախույզ էր: Մայրը Արցախի հայաթափումից հետո ադրբեջանական անցակետով Հայաստան է հասցրել զոհված որդու բոլոր մասունքները՝ շիրմաքարը, զինվորական կոշիկներից մինչև պետական պարգևներ՝ Արիության, Մարտական ծառայության, Մարտական խաչ։ Ադրբեջանցի սահմանապահների քթի տակով անցկացրել է նաև այն ադրբեջանցի զինվորականի ուսադիրները, որին որդին էր գերեվարել:
Սասունի մարմինը Ստեփանակերտի Եղբայրական գերեզմանոցում է, մայրը հույս ունի, որ մի օր հնարավոր կլինի նրան տեղափոխել։ Ամիսներ առաջ բենզինի պահեստի պայթյունի հետևանքով էլ զոհվեց տիկին Անժելայի ավագ որդին՝ Գրիգորին, ավագ ենթասպա էր ՀՕՊ զորքերում, 24 տարվա զինվորական:
Մինչև սեպտեմբերի 30-ը դատարկված Ստեփանակերտում սպասել է որդուն, որևէ լուրի: Երևանի դիահերձարաններից մեկում գտնվել է որդու մարմինը՝ գրպանում փաստաթղթերը։ Անժելա Ասրյանն այդ պահից սկսած դիմել է Պաշտպանության նախարարություն, Հայաստանի վարչապետին՝ «Եռաբլուր»-ում որդիների համար տեղ հատկացնելու խնդրանքով: Գրիգորիի այրիացած կինն ու հինգ երեխաները նույնպես այդ որոշմանն են սպասում։
Մի պատասխան ընտանիքն ստացել է. - «Եռաբլուր»-ում հուղարկավորում ենք մենակ զինվորներին»:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան