Այսօր արդեն պատկերը լրիվ այլ է․«Ազգային առաջընթաց» խմբակցությունը՝ Երևանյան լճի և ափամերձ հատվածի աղտոտվածության մասին
Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցությունը հապարակել է լուսանկարներ Երևանյան լճից ու ափամերձ տարածքից, որը կրկին վերածվել է աղբավայրի։
«Հիշում եք, չէ՞, մի քանի տարի առաջ մեկնարկեցին Երևանյան լճի և հարակից տարածքների բարեկարգման աշխատանքները։
Լիճը ոչ միայն պետք է մաքրվեր, այլև հարակից տարածքում պետք է ստեղծվեր հանգստի գոտի: Այն կարող էր դառնալ մայրաքաղաքի ամենագեղեցիկ վայրերից մեկը: Համենայն դեպս դրա բոլոր նախադրյալները կային:
Սկզբում բավական ծավալուն աշխատանք կատարվեց։
Այսօր արդեն պատկերը լրիվ այլ է»,- հիշեցրել են խմբակցությունից։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան