Երևանը պատրաստ է Բաքվի հետ քննարկել մաքսային ու սահմանային դյուրացված ռեժիմի, բայց ոչ՝ անխոչընդոտ անցման հարց. Խանդանյան
Երևանը պատրաստ է Բաքվի հետ քննարկել մաքսային ու սահմանային դյուրացված ռեժիմի, բայց ոչ՝ անխոչընդոտ անցման հարց, «Ազատության» հետ զրույցում պնդել է Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, իշխանական «Քաղաքացիական պայմանագրից» Սարգիս Խանդանյանը։
«Դրանք այն կարմիր գծերն են, որոնք Հայաստանը չի կարող ուղղակի այդպես զիջել», - ընդգծել է Խանդանյանը:
Իրանի հետ դեպի Նախիջևան ճանապարհի կառուցման շուրջ պայմանավորվածությունից հետո Բաքուն հայտարարում էր, թե «Զանգեզուրի միջանցքն» իրենց համար կորցրել է գրավչությունը»։
Բայց վերջին օրերին թե՛ ադրբեջանցի, թե՛ թուրք պաշտոնյաները ոչ միայն ակտիվորեն խոսում են միջանցք բացելուց, այլև պայմաններ առաջ քաշում։
«Ապաշրջափակման գործընթացը պետք է տեղի ունենա հստակ սկզբունքների վրա՝ երկրների իրավազորության, սուվերենության, հավասարության և փոխադարձության, ու այստեղ շատ կարևոր է, որպեսզի երկրների սահմաններին գործեն մաքսային ու մյուս բոլոր վերահսկողական մեխանիզմները անվտանգության համար՝ թե՛ բեռների, թե՛ քաղաքացիների անցման տեսանկյունից: Եվ, իհարկե, աշխարհում մաքսային ու սահմանային անցման տարբեր մեթոդներ են հատնի, որոնք նաև դյուրացված են, նաև որոշակի ժամանակակից տեխնոլոգիաներ են կիրառում, որոնք քննարկելի, բանակցելի հարցեր են, բայց անխոչընդոտ անցումն, ինչպես փորձում են ձևակերպել, ընդունելի չէ Հայաստանի համար, որովհետև դա որոշակիորեն կրկին արտատարածքայնություն է ենթադրում իրենից, ինչը մեր սուվերենության խախտում է», - ասել է Խանդանյանը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան