Ուսուցիչները դուրս են եկել բողոքի. Բռնել եք, տղա և աղջիկ թեմաները խառնել եք իրար
«Բռնել եք, տղա և աղջիկ թեմաները խառնել եք իրար առանց մոնիթորինգ անելու, առանց ուսուցիչների կարծիքը հաշվի առնելու։ Նրանց պե՞տք է, որ աղջիկները գնան փայտամշակում սովորեն, տղաները՝ ասեղնագործություն»,-հայտարարեց ԿԳՄՍ նախարարության շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացնող ուսուցիչներից մեկը։
Նշենք, որ միջին մասնագիտական կրթություն ունեցող և պարտադիր ատեստավորման շեմը չհաղթահարած ուսուցիչները, որոնք 2023թ․-ի դեկտեմբերից ազատվել են աշխատանքից բողոքի ակցիա են անում ԿԳՄՍՆ շենքի դիմաց։
Նրանք պահանջում են, որ իրենց, ինչպես բարձրագույն կրթություն ստացած ուսուցիչներին, նախ վերապատրաստման ուղարկեն, հետո ևս մեկ հնարավորություն տան ատեստավորում անցնելու համար։
Ուսուցիչը նշեց, 34 տարի պարապում է միայն աղջիկների հետ, մինչդեռ թեստերում առաջադրանքների 50 տոկոսը տղաների համար նախատեսված առարկաներին են վերաբերում։
«Խառնել են իրար ու ինձ ասում են՝ պաըասխանի։ Որ մի բանից տեղյակ չեմ, ո՞նց պետք է պատասխանեմ»,-ասաց ուսուցչուհին։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան