Չայնիի ոլորաններում «Mazda»-ն բախվել է բեռնատարին
Հունվարի 9-ին, ժամը 03։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Չայնիի ոլորաններում՝ բենզալցակայանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ «Mazda» մակնիշի ավտոմեքենան բախվել է բեռնատարին, կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
Փրկարար ծառայության հաղորդմամբ, պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 17-րդ կմ-ին բախվել են «Mazda» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Տ․ Մ․, ծնված 1992 թ.) և «ZIL» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Վ․ Ղ․, ծնված 1995 թ.)։
Փրկարարները հոսանքազրկել են «Mazda» մակնիշի ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և «Mazda» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Դ․ Բ․-ին (ծնված 1992 թ.) մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, վերջինս հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան