Կարելի է ենթադրել, որ ՌԴ-ի և ԱՄՆ-ի պատկերացումները հայ-ադրբեջանական հարցում իրար չեն հակասում. Ստեփան Դանիելյան
ՀՀ ԱԽ քարտուղար Ամեն Գրիգորյանը հարցազրույցում անդրադարձավ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացին, ինչմպես նաև ՀԱՊԿ-ի հետ Հայաստանի գործակցության հարցերին։ Panorama.am-ը քաղաքագետ Ստեփան Դանիելյանին խնդրեց գնահատել, թե հայ հասարակությունը հարցազրույցից ինչ նոր բան իմացավ բանակցային գործընթացի վերաբերյալ։
Ս. Դանիելյան- ՀՀ ԱԽ քարտուղարի հարցազրույցում ոչ մի նոր բան չկար, այսինքն, այնպիսի բան չասվեց, որի մասին մենք չգիտեինք և այդ հարցրացրույցից իմացանք։ Կան բազմաթիվ նյութեր և՛ ադրբեջանական, և՛ ռուսական, և՛ արևմտյան մամուլում, և փորձագետներ, որոնք այդ տեսակետներ են հայտնում։ Այդ ամեն ինչն առանց դրա պարզ է։
Ուղղակի հարցազրույցը ցույց տվեց, որ Հայաստանը չունի որևէ քաղաքականություն և այսպես կոչված, «խաղաղության պայմանագիրը», որով մեզ խափում են, թե այն խաղաղության մասին պայմանագիր է, իրականում նման անվանումով պայմանագիր չկա էլ, այն «խաղաղության պայամանգիր» չէ, այլ՝ հետաձգված պատերազմի պայամնագիր։ Ադրբեջանն իր պայմանները է թելադրում Հայաստանին, այսինքը՝ ինքը ստանում է այն ամենը, ինչը ցանկանում է, իսկ մնացածը, որոնց Հայաստանը դիմադրում է, դրանք թողնում է հետագայի համար։ Այն վերաբերում է «միջանցք» կոչեցյալին և մնացած բոլոր այն հարցերին, որոնք Ադրբեջանը փորձում է ստանալ Հայաստանից և ստանալ նույնիսկ ռազմական գործողությունների միջոցով, քանի որ, եթե սահմանները վիճելի են մնում, և եթե իրենց քաղաքականությունը հիմնված է ուժի վրա, ուրմը, բնականաբար, ինչ-որ X պահի իրենք այդ ուժին կդիմեն, ուղղակի հարմար պահն են ման գալիս։ Այսինքն, այդ հարցազրույցը ցույց տվեց, որ Հայաստանը քաղաքականություն ընդհանրապես չունի, ինքը օկբյեկտի կարգավիճակում է, ինչի մասին մենք մինչ սա էլ գիտեինք։
Panorama.am-Հարցազրույցից տեղեկացանք, որ հունվարի վերջին տեղի է ունենալու սահմանազատման հարցերով աշխատանքային խմբերի հանդիպումը։ Այդ գործընթացն ինչպե՞ս կգնահատեք։
Ս. Դանիելյան-Գործընթացը գնահատելու համար մենք պետք է տեղեկատվություն ունենանք, իսկ այն մենք ոչ հայկական աղբյուրներից ենք ստանում։ Բնականաբար, Ադրբեջանը տարածքների խնդիր ունի Հայաստանի հետ։ Այդ Ալմա-Աթայի պայմանագրով 29 հազար 800 ք/կմ-ն Ադրբեջանը չի ճանաչում և գնալով ավելի մեծ պահանջներ է դնում։ Այդ պահանջներն ինքը շարունակելու է դնել։ Հիմա այդ հանդիպումներն ինչու են տեղի ունենում՝ ինձ թվում է, որ դրանք առաջին հերթին կրում են ձևական բնույթ։
Panorama.am-ՀՀ ԱԽ քարտուղարի հարցազրույցը տեղի ունեցով նախօրեին ՀՀ ԵԱՀԿ մինսկի խմբի համանախահգահող երկրի ներկայացուցիչ Լուի Բոնոյի այցից հետ։ Հարցազրույցում կրկին շատ էին կոշտ շեշտադրումներն՝ ուղղված ՌԴ-ին։ Մասնավորապես նա հայտարարեց, որ Հայաստանը ՀԱՊԿ-ից ակնկալիք չունի։ Կխնդրէի ներկայացնեիք ձեր գնահատականներն այս շեշտադրումների վերաբերյալ։
Ս. Դանիելյան-Այստեղ երկու կարևոր պահ առանձնացնեմ։ Նախ՝ ինքն ասում է, որ մենք ՀԱՊԿ-ից որևէ սպասումներ չունենք, և զուգահեռաբար խոսում է, որ զենքերի շուրջ բանակցությունները շարունակվում են։ Ինչ է նշանակում զենքերի շուրջ ինչ-որ պայմանագրի կատարում։ Սա նշանակում է, որ որպես ՀԱՊԿ-ի երկիր, մենք ՀԱՊԿ-ի, ՌԴ-ի ներքին գներով զենք ենք գնում։ Հիմա հարց է առաջանում՝ այն սպասելի՞ք է, թե՞ սպասելիք չէ։ Երկրորդը, չի խոսվում այն մասին, որ Ռուսաստանը զենքը տվել է Հայաստանին՝ ուղղակի տեղափոխման խնդիրն է եղել, Հայաստանը չի կարողացել ինքնուրույն տեղափոխել։ Ինչո՞ւ չի կարողացել, որովհետև այստեղ կա Վրաստանը, որը շատ դեպքերում արգելք է հանդիսանում ռուսական զենքի տեղափոխման համար և այստեղ մնում է Իրանի տարածքով տեղափոխել և այն որոշակի կազմակերպչական աշխատանք է պահանջում։ Եթե այդ տեղեկատվությունը ճիշտ է, որ զենքը տվել են, ուղղակի Հայաստանը չի կարողանում այն տեղափոխել առանց Ռուսաստանի օգնությամբ, և արդյոք պայմանագրում եղել է այդ տեղափոխման կետը, ապա լավ կլինի, որ ազնվորեն ասեն, թե խնդիրն ինչի մեջ է։ Այն չի ասվում։
Բոնոն հարցազրույց էր տվել, որտեղ շատ կարևոր բան էր ասել, թե հայ-ադրբեջանական բանակցություններում, որտեղ որպես միջնորդ հանդես է գալիս Միացյալ Նահանգները՝ Ռուսաստանն իրենց չի խոչընդոտի։ Ինձ թվում է՝ սա շատ կարևոր հայտարարություն է , որ Ռուսաստանը Միացյալ նահանգներին չի խոչընդոտում, ինչ որ ձևով կարգավորելու հայ- ադրբեջանական հարաբերությունները։ Սրանից կարելի է ենթադրել, որ ինչ-որ առումով Ռուսաստանի և Միացյալ նահանգների պատկերացումները հայ-ադրբեջանական հարաբերությունների հարցում իրար չեն հակասում։ Սա նույնպես շատ կարևորև է հասկանալը։
Հարակից հրապարակումներ`
- Մենք որևէ ակնկալիք չունենք ՀԱՊԿ-ից. Արմեն Գրիգորյան
- Կոմունիկացիաների ապաշրջափակումը տեղի է ունենալու Հայաստանի սուվերենության և իրավասության ներքո.Արմեն Գրիգորյան
- Այդ պայմանագիրը կնքելով՝ Ադրբեջանն իրենց է թողնում նոր տարածքներ գրավելու իրավունքը.Ստեփան Դանիելյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան