Վրաստանի ՆԳՆ-ն գործ է հարուցել Ստալինին պատկերող սրբապատկերը պղծելու փաստով
Վրաստանի ՆԳՆ-ն խուլիգանության հոդվածով գործ է հարուցել այն բանից հետո, երբ անհայտ անձինք ներկ են լցրել Թբիլիսիի Սուրբ Երրորդություն Սամեբա տաճարում կախված Մոսկովյան Մատրոնայի սրբապատկերի վրա, որտեղ պատկերված է նաև Իոսիֆ Ստալինը։ Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել են նախարարության մամուլի ծառայությունից։
«Ներքին գործերի նախարարությունը վարույթ է սկսել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 166-րդ հոդվածով (մանր խուլիգանություն)՝ կապված Սամեբայի տաճարում տեղի ունեցածի հետ։ Գործի նյութերը կփոխանցվեն դատարան՝ հետագա արձագանքման համար»,-նշել են վարչությունից։
Երեքշաբթի օրը քաղաքացիական ակտիվիստ Նատա Փերաձեն Facebook-ում հրապարակել է կապույտ ներկով ներկված սրբապատկերի կադրեր։
Սուրբ Ծննդյան նախօրեին Վրաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր Գեորգի Կանդելակին հրապարակել է տեսահոլովակ տաճարից, որտեղ պատկերված է սրբապատկեր, որի հատվածներից մեկում կարելի է տեսնել Ստալինն ու Մոսկովյան Մատրոնան։ Սա բուռն արձագանք է առաջացրել վրաց հասարակության մեջ։ Երկրի որոշ բնակիչներ կարծում են, որ Ստալինի պատկերով սրբապատկերը չպետք է լինի տաճարում։ Պատրիարքարանն իր հերթին պնդում է, որ սրբապատկերը նվիրված է Մոսկովյան Մատրոնային, այլ ոչ թե Ստալինին։
Հարակից հրապարակումներ`
- Բիձինա Իվանիշվիլին հնարավար է դառնա Վրաստանի նախագահ
- Վրաստանի արևմուտքում երկրաշարժ է տեղի ունեցել
- Մենք կկարողանանք տարածաշրջանում լինել ամենաուժեղ պետություններից մեկը՝ հակաօդային սպառազինության առումով․ Վրաստանի պաշտպանության նախարար