Վաղն էլի նստելու եմ մեղադրյալի աթոռին․ Տաթև Արցախ
Տաթև Արցախը գրում է․
«Էհ վաղը էլի նստելու եմ մեղադրյալի աթոռին, ասել է թե վաղը իմ եւ 10 հոգու հերթական դատական նիստն է ։
Ամենաապսուրդը էն չի , որ ես էս աթոռին եմ հաճախ նստում այլ այն թե ինչի համար։
Ես գլուխս բարձր եմ գնում էս ամեն ինչին , որովհետեւ ինձ դատում են , որ ուզում եմ հայ մնալ , որ թուրքի հետ ախպերություն չեմ ուզում այլ բացառում եմ , որ համաձայն չէի Արցախի հանձնմանը ...
Եթե էս ամենի համար ինձ տանեն էլ մինչեւ մահվան սյուն ես գլուխս բարձր եմ գնալու , որովհետեւ իմ կյանքն առ ոչինչ է առանց հայրենիք, որովհետեւ իմ համար կա արժեք ու ես տեր եմ էդ արժեքին ։
Հա հայրենիքը էդպես պիտի սիրեն ամեն-ամեն ինչից շատ ու վեր ...
Դե ինչ մենք գնում ենք մեր պայքարին առանց կոտրվելու ...
Դուք մեզ դատեք մենք ձեզ հետո կասենք )
Արսեն Բաբայան, Ռուդիկ Դոլունց ձեզ ու մեզ հաղթանակ ...
Նորից շնորհակալ եմ , որ կողքիս եք լինելու վաղը ու ամենադժվար պայմաններում պաշտպանելու եք իմ ու Արցախցի տղաների իրավունքները»։
Հարակից հրապարակումներ`
- Տաթև Վիրաբյան. Բանտը ինձ չի կոտրել, ոչ էլ իշխանության կիրառած պատիժները
- Տաթևիկ Վիրաբյանի գործով հաջորդ նիստը տեղի կունենա 2024թ․-ի հունվարի 10-ին
- Տաթևիկ Վիրաբյանն ազատվեց տնային կալանքից
- Տաթև Վիրաբյանն ազատ արձակվեց
- Տաթև Վիրաբյանը միակ քաղաքական բանտարկյալը չէ․ Լիլիթ Գալստյան
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին