Մեր տարիների աշխատանքը զրոյացրել են և անպատիվ վիճակի մեջ դրել. Քարակերտցի ուսուցչուհի
«ԿԳՄՍ-ն այս օրենքն ընդունել է 2012 թվականին, իսկ ես աշխատանքի եմ ընդունվել 1998 թվականին և այն կարող էր իմ վրա չտարածվել, մանավանդ, որ ինձ աշխատանքի են ընդունել որպես միջին մասնագիտական կրթությամբ ուսուցիչ»,-ԿԳՄՍ նախարարության շենքի դիմաց կազմակերպաց բողոքի ակցիայի ժամանակ ասաց Արմավիրի մարզի Քարակերտ գյուղի ուսուցչուհին։
Նա հայտնեց, որ չի կարողացել բարձրագույն կրթություն ստանալ, քանի որ այդ հնարավրությունունը չի ունեցել ընտանեկան պատճառներով։
«Մենք մնացել ենք այս երկում, հայրենիք ենք պաշտապանել։ Օրինակ, ես զինվարոկանի մայր եմ, իմ որդին վիրավորվել է պատերազմում և ոչ մի բան հաշվի չեն առնում»,- ասաց նա։
Ուսուցչուհին հիշեցրեց, որ մի անգամ 2018 թվականին օրենգի գործադրման ժամկետը 5 տարով երկարացվեց և կարող էին էլի երկարացնել՝ հաշվի առնելով իրենց ընտանեկան վիճակը։
«Գոնե մի կետ ավելացնեին՝ 55-ից բարձ ուսուցիչներին թույլ տային առանց որևէ նախապայմանի շարունակել աշխատանքը, այսօրվա դրությամբ ամբողջ մեր աշխատանքը զրոյացրել են և անպատիվ վիճակի մեջ են դրել։ Ես գյուղում ապրող ուսուցիչ եմ և վատ եմ զգում, որ ասում են՝ գնացել է, անգրագետ է, չի կարողացել անցնել քննությունը, գործից ազատել են»,-վրդովվեց ուսուցիչը։
Հարակից հրապարակումներ`
- Միջին մասնագիտական կրթությամբ ստացել ենք 40-59.5 բալ և մեզ հանել են աշխատանքից, իսկ բարձրագույն կրթություն ունեցողը 17 բալով աշխատում է. Ուսուցիչը հուզվեց
- Ուսուցիչները դուրս են եկել բողոքի. Բռնել եք, տղա և աղջիկ թեմաները խառնել եք իրար
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում