Մեզ ասում են ցտեսություն, էլ դուք մեզ պետք չեք. Դասվար
Դասվար Սանամ Այվազյանը, ով 43 տարի նվիրումով կատարել է իր աշխատանքը, այսօր իրեն արհամարհված է զգում։
«43 տարի սիրով աշխատել եմ, մութ ու ցուրտ տարիներին հաճախ էի աշակերտներս տանում մեր տուն, այնտեղ դասերն անցկացնում։ Հիմա ստորացնող, արհամարհական ձևով մեզ հանում են աշխատանքից, իբր չենք համապատասխանում մանկավարժի որակավորմանը»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց տիկին Սանամը։
Նա և մարզերից միջին մասնագիտական կրթություն ունեցող և պարտադիր ատեստավորման շեմը չհաղթահարած ուսուցիչները, որոնք 2023թ․-ի դեկտեմբերից ազատվել են աշխատանքից, բողոքի ակցիա են անում ԿԳՄՍ նախարարության շենքի դիմաց։
«Մեզ ասում են ցտեսություն, էլ դուք մեզ պետք չեք»,- նշեց Սանամ Այվազյանը։
Նա ասաց, որ իրենք խնդրում են թույլ տալ իրենց աշխատել մինչև այս ուսումնական տարվա ավարտը, այնուհետև թույլ տալ կրկին ատեստավորման մասնակցել, ինչպես թույլատրում են բարձրագույն կրթության ստացած ուսուցիչներին։
Ս. Այվազյանը նշեց, որ ատեստավորման համար նախատեսված թեստերում եղել են սխալներ։ Բավականին ժամանակ է ծախսել մինչև հասկացել է սխալն ու դիմել հանձնաժողովի անդամին, նախագահին։
«Ես ինքս, որ «ցածր մակարդակ ունեմ», իրենց սխալներն ուղղեցի։ Դրա վրա ժամանակ ենք կորցրել ու չենք հասցրել ավարտել»,- ասաց նա։
Մանրամասն՝ տեսանյությում։
Հարակից հրապարակումներ`
- Մեր տարիների աշխատանքը զրոյացրել են և անպատիվ վիճակի մեջ դրել. Քարակերտցի ուսուցչուհի
- Միջին մասնագիտական կրթությամբ ստացել ենք 40-59.5 բալ և մեզ հանել են աշխատանքից, իսկ բարձրագույն կրթություն ունեցողը 17 բալով աշխատում է. Ուսուցիչը հուզվեց
- Ուսուցիչները դուրս են եկել բողոքի. Բռնել եք, տղա և աղջիկ թեմաները խառնել եք իրար
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան