Մեկ օրում երկրորդ սպայի սպանություն է կատարվել երկրորդ բանակային կորպուսում
«Հրապարակ»-ին հայտնի է դարձել, որ հունվարի 9-ին ժամերի տարբերությամբ Վարդենիսի դիրքերից մեկում սպանվել է լեյտենանտ Միքայել Դանիելյանը:
Սպանված լեյտենանտի դին առավոտյան ժամը 11-ի սահմաններում են հայտնաբերել, սակայն ճանապարհների անանցանելիության պատճառով զինվորի դին ժամեր շարունակ մնացել է պոստում, չեն կարողացել հիվանդանոց տեղափոխել:
Միքայելը Ամանորի գիշերը տանն է եղել՝ հարազատների միջավայրում: Ծնողները հետաքրքրվել են ծառայությունից, ասել է, որ ամեն բան լավ է, որևէ մեկի հետ խնդիր չունի:
Առավոտյան «Հրապարակը» գրել էր գիշերը տեղի ունեցած մեկ այլ սպանության մասին: Լուսադեմին Վարդենիսի պոստերից մեկում ժամկետային զինծառայողներից մեկն իրեն կցված հրազենից մահացու կրակ էր արձակել նույն պոստում ծառայող սպաներից մեկի վրա։
Հարակից հրապարակումներ`
- Զինծառայողի սպանության գործով համածառայակիցը ձերբակալվել է
- Վարդենիսի դիրքերից մեկում զինվորը մահացու կրակ է արձակել սպաներից մեկի վրա