Ատեստավորման թեստերում եղել են սխալներ, ինչը շփոթեցնում էր մեզ. Ազատված ուսուցչուհիներ
«47 տարի աշխատում եմ, ու սիրում եմ իմ աշխատանքը։ Ունեմ բազմաթիվ պատվոգրեր։ Ինձ ասացին որ պետք է ատեստավորում անցնեմ, որպեսզի կարողանամ շարունակել աշխատել, այլապե սետք է դուրս գամ»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Արարատի մարզի Ավշար գյուղի դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցչուհի Մայրանուշ Ավագյանը։
Նա նշեց, որ 12-րդ դասարանի դասղեկ է, 4 ամսից կավարտեր իր դասարանը, սակայն այսօր ազատված է աշխատանքից, քանի որ ատեստավորման անհրաժեշտ շեմը չի հաղթահարել։
Տիկին Մայրանուշը չի հասկանում, թե ինչու իրենց՝ տեխնիկում ավարտածներին էլ երկրորդ հնարավորություն չեն տալիս, ինչպես ինստիտուտ ավարտածներին։
Մ. Ավագյանն ասաց, որ ուսուցիչների կամավոր ատեստավորման թեստերում եղել են սխալներ, ինչը շփոթեցրել է իրենց։
Շիրակի մարզից տարրական դասարանների դասվար Ալիսա Մկրտչյանը նույնպես ասաց, որ թեստերում սխալներ կային։
«13 հատ սխալ կար։ Բայց մենք այդ հարցերի շուրջ մտածել ենք, ժամանակ կորցրել, դրա համար էլ չհասցրեցինք ավարտել»,- ասաց նա։
Մայրանուշ Ավագյանը, Ալիսա Մկրտչյանը և մարզերից միջին մասնագիտական կրթություն ունեցող և պարտադիր ատեստավորման շեմը չհաղթահարած մի խումբ ուսուցիչները, որոնք 2023թ․-ի դեկտեմբերից ազատվել են աշխատանքից, բողոքի ակցիա են անում ԿԳՄՍ նախարարության շենքի դիմաց։
Մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Մեզ ասում են ցտեսություն, էլ դուք մեզ պետք չեք. Դասվար
- Մեր տարիների աշխատանքը զրոյացրել են և անպատիվ վիճակի մեջ դրել. Քարակերտցի ուսուցչուհի
- Միջին մասնագիտական կրթությամբ ստացել ենք 40-59.5 բալ և մեզ հանել են աշխատանքից, իսկ բարձրագույն կրթություն ունեցողը 17 բալով աշխատում է. Ուսուցիչը հուզվեց
- Ուսուցիչները դուրս են եկել բողոքի. Բռնել եք, տղա և աղջիկ թեմաները խառնել եք իրար
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան