Հարավային Կորեայում մտադիր են վերջ դնել շան միս ուտելու դարավոր սովորույթին
Հարավային Կորեայում նոր օրենք են ընդունել, որի նպատակն է վերջ դնել շների մորթին և դրա մսի համար վաճառքին մինչև 2027 թվականը։ Այս մասին գրում է BBC-ն։
Հարավային Կորեայի խորհրդարանը հույս ունի վերջ դնել շան միս ուտելու դարավոր սովորույթին։ Վերջին մի քանի տասնամյակների ընթացքում այս պրակտիկան նահանջում է, երիտասարդները հատկապես խուսափում են շան միս ուտելուց։
Օրենքի համաձայն՝ արգելվելու է սպառման նպատակով շներ մեծացնելը կամ մորթելը, ինչպես նաև շների միս բաժանելը կամ վաճառելը: Օրինախախտներին սպառնում է ընդհուպ ազատազրկում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան