CNN. Գազայում ավելի քան 10 երեխա ամեն օր կորցնում են վերջույթները
Գազայի հատվածում գնդակոծությունների հետևանքով, միջին հաշվով, օրական ավելի քան 10 երեխա կորցնում է մեկ կամ երկու ոտքերը, բազմաթիվ անդամահատումներ կատարվում են առանց անզգայացման: CNN-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Save the Children բարեգործական կազմակերպությունը։
Save the Children կազմակերպության տնօրեն Ջեյսոն Լին, վկայակոչելով ՄԱԿ-ի վիճակագրությունը, ասել է, որ «երեխաների տառապանքն այս հակամարտությունում աներևակայելի է»։
«Երեխաների սպանությունն ու խեղումը դատապարտվում է որպես երեխաների նկատմամբ լուրջ խախտում, և մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն»,- ասել է նա։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան