Անդրեասյանը պնդում է՝ Փաշինյանն իրեն չի հանձնարարել ճշտել ցնցուղի գինը
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը պնդում է՝ Նիկոլ Փաշինյանն իրեն չի ասել, որ ճշտի դպրոցներից մեկում ցնցուղի գինը։
«Խնդրում եմ՝ տեսանյութն ուշադիր, մինչև վերջ նայեք, այդ հանձնարարությունն ինձ չի ուղղված»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա։
Ժ. Անդրեասյանն այլ հարցերի չպատասխանեց։
Հիշեցնենք, որ հունվարի 5-ին Արմավիրի մարզ այցելության ժամանակ Նիկոլ Փաշինյանը եղել է Արագած բնակավայրի 348 աշակերտ ունեցող Մ. Մեխակյանի անվան միջնակարգ դպրոցում, ծանոթացել կառավարության կողմից իրականացվող ծրագրերին։ Նա դժգոհություն է հայտնել տարբեր թերություններից, ջրի թույլ ծորակներից, լոգարանի ցնցուղներից:
Նիկոլ Փաշինյանը ցնցուղներից մեկը քանդել և տվել էր ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ձեռքը՝ հանձնարարելով. «Տիկին Անդրեասյան, սա վերցրեք և տեսեք, թե տեխնիկական բնութագրով ինչ գնանոց է տրված և սա ինչ արժի մեր շուկայում: Ամենայն լրջությամբ եմ ասում»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին