Մարտական դիրքում սպանված Կարեն Կարապետյանը Ոսկեվազ գյուղից է
Մարտական դիրքում սպանված պայմանագրային զինծառայող Կարեն Կարապետյանն Արագածոտնի Ոսկեվազ գյուղից է։ Նա 24 տարեկան է։
«Կարենն ընտանիքի ավագ որդին էր, ունի ևս մեկ եղբայր: Շատ լավ երիտասարդ էր, մարդ: Կոչումով լեյտենանտ էր, ռազմական համալսարանն էր ավարտել»,- 24News-ի հետ զրույցում ասել է Ոսկեվազ համայնքի ղեկավար Երվանդ Համբարձումյանը:
Պաշտպանության նախարարությունը քիչ առաջ հայտնեց, որ հունվարի 9-ին՝ ժամը 06:20-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի N մարտական դիրքում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Կարեն Արայիկի Կարապետյանի դին՝ հրազենային վնասվածքով: Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: